ԵՄ անդամ երկրները հրաժարվել են Կանադային 27 անդամ ունեցող միությունում «ասոցացված անդամի» կարգավիճակ առաջարկելու գաղափարից։ Փոխարենը, ԵՄ-Կանադա գագաթնաժողովին ընդառաջ, նրանք նախընտրել են ավելի մեղմ ձևակերպում՝ խոստանալով «ավելի սերտ համագործակցություն»։ Այս մասին հայտնում է POLITICO-ն՝ հղում անելով հայտարարության նախագծի վերջին տարբերակին։ Դիվանագետների խոսքով՝ մի շարք երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Հունաստանն ու Ֆրանսիան, դեմ են եղել Մոնրեալում հրապարակվելիք ԵՄ-Կանադա համատեղ հայտարարության մեջ ասոցացված անդամակցության մասին հիշատակմանը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կանադայի համար «ասոցացված անդամի» կարգավիճակ առաջարկել էր դեռ սեպտեմբերին՝ Եվրոպական միության վիճակի մասին իր ելույթի ընթացքում։ Այդ առաջարկն անակնկալի էր բերել ԵՄ անդամ որոշ երկրներին։ ԵՄ-ի և Կանադայի համատեղ հայտարարության նախորդ նախագծում նշվում էր, որ կողմերը «կաշխատեն մինչև 2027 թվականի ԵՄ-Կանադա գագաթնաժողովը սահմանել ասոցացված անդամակցության հայեցակարգը, որը, այս ավելի սերտ համագործակցության միջոցով, կարտացոլի բարգավաճման, տնտեսական անվտանգության և ռազմավարական ինքնավարության ընդհանուր նպատակներին հասնելու մեր համատեղ ջանքերն ու համագործակցությունը»։ Վերջնական տարբերակում ձևակերպումը փոխվել է. «Մենք կստեղծենք Կանադայի և ԵՄ-ի միջև էլ ավելի սերտ գործընկերություն և կաշխատենք մինչև 2027 թվականի ԵՄ-Կանադա գագաթնաժողովը սահմանել Կանադայի՝ ԵՄ-ին ավելի սերտորեն ասոցացվելու հայեցակարգը՝ առանց լիիրավ անդամակցության»։ Հայտարարության հետագա հատվածում «ավելի սերտ» ձևակերպումը փոխարինվել է «շարունակաբար ավելի սերտ» ձևակերպմամբ։ Փաստաթուղթը դեռ պետք է վերջնական հաստատում ստանա։ Թեև երկրների միջև տարաձայնություններ կան հարաբերությունները բնութագրող ձևակերպումների շուրջ, Բրյուսելը չի մեղմացնում Կանադային առաջարկվող՝ զգալիորեն ընդլայնված գործընկերության պայմանները։ «Լավ նորությունն այն է, որ կոնկրետ անվանումներն ու եզրույթներն այնքան էլ կարևոր չեն։ Կարևորն այն փոփոխությունն է, որը դա կբերի կանադացիների կյանքում»,- հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԵՄ-ն հրաժարվում է Կանադային «ասոցացված անդամի» կարգավիճակ առաջարկելուց

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Երեք ամիս՝ առանց պատասխանների․ ի՞նչ է տեղի ունեցել փոքրիկ Եվայի հետ
Factor.am / 46 minutes ago

Էրդողանի քայլերը բավարար չէին. Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին
Factor.am / 55 minutes ago

Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Factor.am / 1 hour ago

Երևան-Մինվոդի չվերթի օդանավն աղետի ազդանշան է տվել // «Աղի լճի» մոտ փլվածքի հետևանքով զոհ կա․ ԼՈՒՐԵՐ
Factor.am / 1 hour ago
Related coverage

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Պիտի սպանեմ». 45 օր հացադուլի մեջ գտնվող կալանավորի քույրը ահազանգում է
ArmLur / Zhoghovurd / 15 minutes ago

Ռուսաստանը Եգիպտոսի հետ քննարկել է այնտեղ անօդաչու ավիահամակարգերի արտադրություն հիմնելու հարցը
168 Jham / 15 minutes ago

Փսորիազը հնարավոր է լուծել. «Արմոդերմի» գաղտնիքը
ABC Media / 16 minutes ago

Tasnim: Иран пока не ответил на письмо Вэнса секретарю Совбеза
Sputnik Armenia / 18 minutes ago