ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի Թուրքիայում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) 13-րդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 29-30-ը Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում: Պատճառը, ինչպես հաղորդում է ադրբեջանական «Caliber» պորտալը, Բաքվում ավելի վաղ ծրագրված միջոցառումներն ու նախագահի աշխատանքային լարված գրաֆիկն են:Հոկտեմբերի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում Ալիևին հրավիրել էր մասնակցել գագաթնաժողովին:Նոր էջ է բացվում. Ալիևը խոսել է Մեծ Բրիտանիայի հետ գործակցության մասինԼրատվամիջոցի տեղեկություններով՝ հոկտեմբերի 30-ին Բաքվում տեղի կունենան ֆուտբոլի մինչև 15 տարեկանների աշխարհի առաջնության և ՖԻՖԱ-ի փառատոնի եզրափակիչ հանդիպումն ու փակման պաշտոնական արարողությունը, որոնք Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվում են առաջին անգամ: Ալիևի մասնակցությունը պարգևատրման արարողությանը նախապես պլանավորված էր։Նախագահի հանձնարարությամբ՝ Ադրբեջանը ԹՊԿ գագաթնաժողովին կներկայացնի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ալիևը հրաժարվել է Անկարայում մասնակցել թյուրքական պետությունների գագաթնաժողովին
Հոկտեմբերի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում Ալիևին հրավիրել էր գագաթնաժողովին:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Скала обрушилась Каппадокии: есть погибшие и пострадавшие
Sputnik Armenia / 21 minutes ago

Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ–ի պայթյունի հետևանքով կին է մահացել
Sputnik Armenia / 23 minutes ago

Женщина погибла при взрыве дрона ВСУ в Белгородской области
Sputnik Armenia / 44 minutes ago

Փաշինյանը որոշել է ընդդիմությանը կոտրել ԱԺ–ում ֆիզիկական ուժով. Լևոն Զուրաբյան
Sputnik Armenia / 50 minutes ago
Related coverage

COP17-ի հյուրընկալումը հնարավորություն է Հայաստանի իրավական ու դատական համակարգը կատարելագործելու. Սրբուհի Գալյան
Aravot / 10 minutes ago

Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Factor.am / 10 minutes ago

#ՀԻՄԱ. ԱԺ-ՈՒՄ ԾԵԾՈՒՋԱՐԴԻՑ, ՀԱՅՀՈՅԱՆՔՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՉԵՆ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ. ՓՈՁՈՒՄ ԵՆ ՆԻՍՏԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ
24TV / 24News / 12 minutes ago

Սահմանափակում է կիրառվել Արկադի Համբարձումյանի, նրա հետ 22 փոխկապակցված անձանց պատկանող գույքերի վրա
168 Jham / 14 minutes ago