ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի անկախության 35-ամյակի տոնական միջոցառումների շրջանակում Փարիզում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի է ունեցել անվանի հայագետ, լեզվաբան և ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողով՝ «Կյանքը գիտություն․ Հրաչյա Աճառյան» խորագրով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։Հայաստանում ՅՈւՆԵՍԿՕ–ի առաջին կենսոլորտային գոտին կարող է ստեղծվել 2028 թվականինՆախարարությունից հայտնում են, որ գիտաժողովին ներկա են եղել ՅՈւՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ, հայագիտության ոլորտում մասնագիտացող գիտնականներ և ուսանողներ:Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նախաձեռնությամբ:Նշենք, որ նախօրեին էլ տեղի է ունեցել Երևանի Հանրապետության հրապարակի հիմնադրման 100-ամյակին նվիրված «Հրապարակը և ժամանակը. անցյալից ապագա» խորագրով ցուցահանդեսի բացումը: Միջոցառումների շարքը կեզրափակվի «Հովեր» պետական կամերային երգչախմբի և Վահագն Հայրապետյան տրիոյի համատեղ համերգով։ Կհնչեն հայկական ժողովրդական երգերի ջազային մշակումներ։ ՅՈւՆԵՍԿՕ-ի օրացույցում Հայաստանին վերաբերող 2 օր է ավելացելՀիշեցնենք, որ նախորդ տարի ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանում որոշվել էր հայ ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի (1876-1953 թթ․) ծննդյան 150-ամյակը, ինչպես նաև Երևանի Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի (1927 թ․) 100-ամյակը ընդգրկել ՅՈւՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027 թվականների օրացույցում:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՅՈւՆԵՍԿՕ–ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Աճառյանի ծննդյան 150–ամյակին նվիրված գիտաժողով
Տեղի է ունեցել նաև Հանրապետության հրապարակի հիմնադրման 100-ամյակին նվիրված «Հրապարակը և ժամանակը. անցյալից ապագա» խորագրով ցուցահանդեսի բացումը:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

«Վահագնին իր տեղը ցույց տվեցի». ինչու է արգելվել Լևոն Քոչարյանի օգնականի մուտքը ԱԺ
Sputnik Armenia / 20 minutes ago

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում երեք լցանավ պայթելու մասին
Sputnik Armenia / 26 minutes ago

Вазген Теванян вышел в финал чемпионата мира по вольной борьбе в Казахстане
Sputnik Armenia / 27 minutes ago

Ալիևը հրաժարվել է Անկարայում մասնակցել թյուրքական պետությունների գագաթնաժողովին
Sputnik Armenia / 28 minutes ago
Related coverage

76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը
Shant News / 1 hour ago

Director Hrant Hakobyan has passed away at the age of 76.
Noyan Tapan TV / 1 hour ago

Review | Supporting Role — A Georgian take on the ageing male lead
OC Media / 1 hour ago

Ինչպես Ռիհաննան Սուպերբոլի իր ելույթը վերածեց Fenty-ի գովազդի. այն ամենը, ինչ Jay-Z-ն կարող է սովորել նրա մարքեթինգային ռազմավարությունից
Armenian Business News (ABNews) / 1 hour ago