Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը՝ անվավեր ճանաչելով 2008 թվականին Արգավանդ համայնքում անցկացված հողամասի աճուրդը, որի արդյունքում 0,12 հա մակերեսով հողատարածքը վաճառվել էր համայնքի նախկին ղեկավարի որդուն։ Դատարանն անվավեր է ճանաչել նաև առուվաճառքի պայմանագիրը և սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հողամասը կվերադարձվի Մեծամոր համայնքին։ Գլխավոր դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․ «Արմավիրի մարզի դատախազությունը 2025 թվականի նոյեմբերի 24-ին պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Մեծամոր համայնքի Արգավանդ բնակավայրի նախկին ղեկավարի և նրա որդու՝ 0.12 հա մակերեսով հողամասի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի հոկտեմբերի 19-ի վճռով՝ բավարարվել է Արմավիրի մարզի դատախազության հայցը. անվավեր են ճանաչվել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արգավանդ բնակավայրի (նախկինում համայնք) 0.12 հա մակերեսով հողամասի 2008 թվականի մայիսի 11-ի աճուրդը և, որպես անվավերության հետևանք՝ նաև Արգավանդ համայնքի և համայնքի նախկին ղեկավարի որդու միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն ու ֆիզիկական անձի սեփականության իրավունքի պետական գրանցումը: Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը»։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Դատարանի որոշմամբ Արգավանդի նախկին համայնքապետի որդուն վաճառված հողամասը կվերադարձվի համայնքին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
Factor.am / 23 minutes ago

ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 29 minutes ago

ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը
Factor.am / 30 minutes ago

ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
Factor.am / 38 minutes ago
Related coverage

Ժողովուրդը թող գնահատի՝ «թալանը» վերադարձվե՞լ է, թե՞ ոչ. Վարդևանյան
A1plus / 1 hour ago

Ժողովուրդը թող գնահատի՝ «թալանը» վերադարձվե՞լ է, թե՞ ոչ. Վարդևանյան (տեսանյութ)
A1plus / 1 hour ago

«Երազում էինք, որ էս մեդալը ունենաք». հայ ըմբիշները մեդալներով են վերադարձել
Azatutyun / 2 hours ago

Արդյոք թալանը վերադարձվեց ժողովրդին. Վարդևանյան
News.am / 2 hours ago