ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է նախաձեռնվել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։«Այսօրվանից արգելվել է Լևոն Քոչարյանի օգնականի մուտքն ԱԺ։ Ըստ պատգամավորների վկայության` նա երեկ միջադեպ է սադրել ԱԺ–ում։ Ով չհետևեց կանոններին, ես խստորեն եմ վերաբերվելու այս հարցին։ Ով խախտեց կանոնները, մուտք չի ունենալու ԱԺ»,– ասաց Ռուբինյանը։Թե ինչ միջադեպի մասին է խոսքը, դեռ հայտնի չէ։Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորների օգնականներին արգելել են մուտք գործել խորհրդարան։ Նախորդ օրը քաշքշուկ և ծեծկռտուք էր եղել «Քաղաքացիական պայմանագիր» և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև։ Կռիվը շարունակվել էր նաև ԱԺ միջանցքում։ Այդ ժամանակ նշվում էր, որ օգնականներն էլ են խառնվել նիստերի դահլիճում տեղի ունեցած կռվին։ Նույն օրը Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ ծառայողական քննություն կսկսվի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների այն օգնականների նկատմամբ, որոնք փորձել են ներխուժել ԱԺ նիստերի դահլիճ ու մասնակցել միջադեպին։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արգելվել է Լևոն Քոչարյանի օգնականի մուտքը ԱԺ. Ռուբեն Ռուբինյան
Ազգային ժողովի նախագահը հայտարարեց` խստորեն է վերաբերվելու կանոններին։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Рабочего задавило панелью – подробности трагичного инцидента в Ереване
Sputnik Armenia / 11 minutes ago

ՅՈւՆԵՍԿՕ–ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Աճառյանի ծննդյան 150–ամյակին նվիրված գիտաժողով
Sputnik Armenia / 17 minutes ago

Ինչ խնդիրներ ունի հայկական բալետն այսօր․ զրույց ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Աննա Մարիկյանի հետ
Sputnik Armenia / 20 minutes ago

Վալերի մատներից բռնեցի, հասկացա՝ մահացել է. ի՞նչ է կատարվել «Աղի լճի» մոտ
Sputnik Armenia / 37 minutes ago
Related coverage

Azerbaijan’s FM Jeyhun Bayramov arrives in Türkiye
Aravot / 11 minutes ago

Пашинян загоняет Армению в геополитический тупик — Сергей Станкевич
Alpha News / 13 minutes ago

Զարմանալի չէ, որ վարչապետը ուղղակի արդարացնում է քաղաքական մարմնում բռնությունը․ Արթուր Ղամբարյան
168 Jham / 16 minutes ago

Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը քրեորեն պատժելի է
Aysor.am / 16 minutes ago