Նիկոլը շատ հստակ, կոնկրետ, ռացիոնալ պլանավորմամբ առաջ է գնում՝ դեպի նախօրեի հայ-ադրբեջանական և TRIPP օրակարգից անցում, դեպի արտահերթ, դեպի ընդդիմության ապալեգիտիմացում ու նրա նկատմամբ հանրային հիասթափեցում, ինչպես նաև դեպի նոր ԱԺ-ում նոր ընդդիմադիրների օրակարգի լեգիտիմացում: Ընդդիմադիրները՝ նախ պետք է հստակ, սցենարներով հասկանային և գնահատեին, թե «մենք հաղթելու ենք և դառնալու ենք իշխանություն» օրակարգից հետո, ինչպես են տեղավորվում «ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն ենք» նարատիվի տակ, քանի որ ԱԺ-ն նիկոլի ԱԺ-ն է լինելու, և ըստ անհրաժեշտության նա ամեն բանի ընդունակ է իր՝ դրսի պարտավորությունները ու պայմանավորվածությունները գործարկելու համար: Բռնցքամարտի մասով՝ նախ կարևոր է, որ լինելով փոքրաթիվ, ընդդիմադիրներները՝ կռիվ կարող են տալ ու իրենց ձիգ պահեցին: Տգեղ է, նման պայմաններում դիտորդի կարգավիճակը, հատկապես, երբ քո ողջ թիմը ամեն ձև քեզ ամենատարբեր վիճակներում պաշտպանում է, իսկ դու կռվի թունդ պահին կանգնած կողքից նայում ես: Դե ռեգիոնն էլ եռում է: Ալեն Ղևոնդյան, քաղաքագետ The post Նա ամեն բանի ընդունակ է իր՝ դրսի պարտավորությունները ու պայմանավորվածությունները գործարկելու համար. Ալեն Ղևոնդյան appeared first on Ազգ .