Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ «Աղի լճի» մոտ փլուզման հետևանքով զոհ կա։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ այսօր՝ ժամը 12։45-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գաջեգործների փողոցում՝ «Աղի լճի» մոտակայքում, կոյուղու համար փորման աշխատանքներ իրականացնելիս աշխատակիցները մնացել են հողազանգվածի տակ։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ փլատակների տակից դուրս են բերել 1 հոգու, ում այս պահին բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում և հնարավոր է տեղափոխեն հիվանդանոց։ Այս պահին փրկարարները փորձում են փլատակների տակից դուրս բերել մահացածի մարմինը։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։ –00—ՅՄ The post «Աղի լճի» մոտ փլուզման հետևանքով զոհ կա appeared first on 24News .