Կառավարությունը խաղաղության խոստումներով մոլորեցրել է ժողովրդին՝ ձայներ ստանալու համար, սակայն խոստացված խաղաղությունն այդպես էլ իրականություն չի դարձել։ Փաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին։ «Դուք մեր ժողովրդին եք քցել, Ալիևն էլ ձեզ է քցել,», – այսօր ԱԺ-ում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ քննադատելով իշխանությունների վարած քաղաքականությունը «TRIPP» նախագծի և խաղաղության գործընթացի շուրջ։ Նրա խոսքով՝ իշխանությունները խոստացել են, որ «TRIPP»-ը խաղաղություն կբերի, սակայն այժմ այն ներկայացնում են որպես ապաշրջափակման ծրագիր՝ առանց խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման հստակ երաշխիքների։ The post Փաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ Կարապետյան appeared first on Ազգ .