ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ»։ Այսօր տարածած հայտարարության մեջ այս մասին նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանայանը` անդրադառնալով ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպին ու խստորեն դատապարտելով այն։Ինչպես հայտնի է, այսօր Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ՔՊ–ական պատգամավոր Տարոն Չախոյանը վիրավորեց ընդդիմադիրներին, մասնավորապես՝ «Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին՝ նրան անվանելով «տուշոնկա գողացող Մանվելի օգնական», ապա նաև սադրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին՝ անդրադառնալով նրա ընտանիքի անդամներին, ինչից հետո իրավիճակը դահլիճում լարվեց, վեճը վերածվեց ծեծկռտուքի։Նա նշել է, որ հանրային խոսքում և վարքագծում բռնության բացառումը պետական իշխանության ներկայացուցիչների պատասխանատվությունն է։ Մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է բացառել ոչ միայն բռնություն ենթադրող վարքագիծը, այլ նաև բռնությունն արդարացնող ցանկացած խոսք: «Միջադեպը պետք է օրենքով սահմանված կարգով դառնա պատշաճ քննության առարկա»,– ընդգծել է նա:Ըստ նրա` նման միջադեպերն էլ ավելի են խորացնում բռնությունն արդարացնող այն մոտեցումները, որոնք առկա են մեր հասարակությունում։Փաշինյանը ողջունում է ԱԺ–ում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ ՔՊ–ի պահվածքը
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ». ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է բացառել ոչ միայն բռնություն ենթադրող վարքագիծը, այլ նաև բռնությունն արդարացնող ցանկացած խոսք:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Армения вновь присоединится к онлайн-квизу "Росатома", победители поедут в Обнинск
Sputnik Armenia / 23 minutes ago

Почему импортные фрукты, а не местные? Пашинян поручил упорядочить налоги для фермеров
Sputnik Armenia / 28 minutes ago

Արգելվել է Լևոն Քոչարյանի օգնականի մուտքը ԱԺ. Ռուբեն Ռուբինյան
Sputnik Armenia / 30 minutes ago

ՌԴ–ն և Աֆրիկան բնական դաշնակիցներ են բազմաբևեռ աշխարհի կառուցման գործում. Պուտին
Sputnik Armenia / 47 minutes ago
Related coverage

Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․
Factor.am / 13 minutes ago

Քրիստին Լագարդը փետրվարին կթողնի Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը
ABC Media / 14 minutes ago

«Քաղաքացիական պատերա՞զմ եք հրահրում»․ հարց Նիկոլ Փաշինյանին
Aravot / 14 minutes ago

Ինձ հաճելի չէ հետևել խորհրդարանական ծեծկռտուքին. ՔՊ-ին չեմ կարող դատապարտել. ԱԺ նախագահ
Pastinfo / 15 minutes ago