SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 28-ին, ՀՀ Քննչական կոմիտեի քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայր, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Իջևան քաղաքում հաշվառված 21-ամյա Գեորգի Թարջումանյանի՝ հանրությանը հայտնի բլոգեր «Գեորգիքս»-ի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Վահագն Մելիքյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով մերժել է քննիչի կողմից երկամսյա կալանքի միջնորդությունը, սակայն խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, սեպտեմբերի 27-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն էր ահազանգել Իջևան քաղաքում հաշվառված 21-ամյա Գեորգի Թարջումանյանը և հայտնել, որ Ձորափի 35 հասցեում գտնվող «Ամառ» ռեստորանային համալիրում իրեն անհայտ անձը անհիմն հրել էր։ Ռեստորանային համալիր էր մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Տեղում Գ․ Թարջումանյանը հայտնել էր, որ իրեն հրել էին ժամը 00:30-ի սահմաններում և նրա ահազանգի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր էին կազմվել, որոնք փոխանցվել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 3-րդ քննչական բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ․ Թարջումանյանը բլոգեր «Գեորգիքս»-ն է։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Բլոգեր «Գեորգիքս»-ին երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Տեղի ունեցած բռնության ամբողջ պատասխանատվությունը դնում եմ ընդդիմության վրա. Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ միջադեպի մասին
ArmLur / Zhoghovurd / 5 minutes ago

Դատապարտում եմ բռնությունը, բայց աջակցում եմ ՔՊ-ի էսօրվա միջոցառումները․ Փաշինյան՝ ԱԺ-ի ծեծի մասին
ArmLur / Zhoghovurd / 7 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատապարտում եմ բռնությունը, բայց աջակցում եմ ՔՊ-ի էսօրվա միջոցառումները․ Փաշինյան՝ ԱԺ-ի ծեծի մասին
ArmLur / Zhoghovurd / 9 minutes ago

Սպիտակում շուտով ընտրություններ են. Դեռ ինչքան են շարունակվելու ծեծուջարդի պատմությունները
ArmLur / Zhoghovurd / 11 minutes ago
Related coverage

PRESS
168 Jham / 7 minutes ago

Դե հմի, թող ուտեն, ով ձեռքը երկարացնի,որ խփի՝ կջարդենք,դուրսպրծուկը դուրս էր տալիս, չտվին գնահատական (տեսանյութ)
A1plus / 7 minutes ago

ՆԱՏՕ-ն շնորհավորել է Թուրքիային
Ermenihaber / 10 minutes ago

Բիոմետրիկ անձնագրերի համարները կարող են վաճառվել աճուրդային կարգով. Փաշինյանը մանրամասնում է
Public Television of Armenia — 1Lurer / 10 minutes ago