ArmLur.am -ը արդեն անդրադարձել է մի քանի համայնքների, որտեղ կայանալու են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունները: Սպիտակ համայնքի թեկնածուներից հայտնի է Սպիտակի համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Սպիտակ համայնքի ավագանու համանուն խմբակցության անդամ Քաջայր Նիկողոսյանը, որը ղեկավարում է 2021 թվականից: Բազում սկանդալների մեջ ընկած Նիկողոսյանը ցանկանում է շարունակել իր գործունեությունը: Սպիտակի բնակիչների համար անհասկանալի է, թե դեռ ինչքան են շարունակվելու անարդարությունն ու անխորժ դեպքերը: Ինչպես գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը՝ Նիկողոսյանը որդու հետ միասին պարբերաբար հայտնվում է սկանդալների մեջ: 2025 թվականին Քարաձոր բնակավայրի բնակիչ Գագիկ Էմինյանը մեղադել էր քաղաքապետին համայնքապետարանի միջանցքում իրեն ծեծելու և հայհոյելու համար։ Երեք տարի առաջ նմանատիպ միջադեպ էր եղել Սարամեջ գյուղում, որտեղ քաղաքապետի որդին իր կողմնակիցների հետ ծեծել էր վարչական ղեկավար Թամարա Մինասյանի ամուսնուն: 2026 թվականի օգոստոսին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պաշտոնապես արձանագրել է, որ Սպիտակի համայնքապետը խախտել է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնները։ Նա լրագրողի հետ հաղորդակցվելիս դրսևորել էր ոչ պատշաճ վարքագիծ՝ հայտարարելով. «Դուք էն մարդը չեք, որ Ձեզ բան ասեմ»։ ArmLur.am -ի տվյալներով Նիկողոսյանի 2025 թվականի հայտարարագրում առկա է 6 անշարժ գույք: Տարվա ընթացքում նրա հայտարարագրված եկամուտը կազմել է 7.87 մլն դրամ: Մեկ այլ առանցքային հարց էլ վերաբերում է քաղաքական հովանավորչությանը և պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը: Հոկտեմբերի 22-ի Ֆակտոր TV-ի հրապարակման համաձայն՝ Քաջայր Նիկողոսյանը համայնքային ենթակայության հիմնարկի տնօրեն է նշանակել սխալ պատասխաններ տված թեկնածուի։ ՀՀ վարչապետի անունով ներկայացված դիմումը վկայում է, որ Քաջայր Նիկողոսյանը՝ շահադիտական նպատակներով չարաշահել է իր լիազորությունները, քաղաքական կողմնակալություն է ցուցաբերել վարչական պաշտոնյայի նշանակման հարցում, իսկ Լոռու մարզպետը և ԿԸՀ նախագահը, նրան ճնշման են ենթարկել, ինչը և պաշտոնական դիրքի չարաշահում է և կարող է ընկալվել, որպես ընտրական իրավունքի խոչընդոտում։ Հայտնի է նաև, որ իր թեկնածությունն են դրել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը և հանրությանը անծանոթ «Բարոյական արժեքներ» կուսակցությունը: Երկու կուսակցություններն էլ կոնկրետ թեկնածու չեն հայտնել: «Բարոյական արժեքներ» կուսակցության նախագահ Սիմոն Պետրոսյանը նույնիսկ սոցցանցում էր հայտնել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության բարոյական արժեքների աջակցության մասին: Նա հայտնել է որ, ունեն որոշակի անհամաձայնություններ գործող իշխանությունների հետ, բայց միևնույն ժամանակ չեն կարող չգնահատել այն դրականը, որը տեղի է ունեցել գործող իշխանությունների կառավարման ութ տարիների ընթացքում: Պետրոսյանը նշել է, որ պատրաստ է քննադատել իշխանություններին նույնիսկ բարձր պաշտոնից՝ եթե դրա կարիքը կա: Բնականաբար մարդկանց համար անհասկանալի է, թե դեռ ինչքան են շարունակվելու Սպիտակի համայնքապետի անախորժ դեպքեր: Ով կընտրվի այս անգամ, և արդյոք այսքանից հետո պաշտոնը կստանձնի կրկին Քաջայր Նիկողոսյանը: Վիկտորյա Բուդաղյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սպիտակում շուտով ընտրություններ են. Դեռ ինչքան են շարունակվելու ծեծուջարդի պատմությունները
Անդրադարձ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Վարդապետյանը գիտի իր գործառույթները. Հայկ Ղալումյանը՝ ծեծի մասին
ArmLur / Zhoghovurd / 7 minutes ago

Աննա Վարդապետյանը գիտի իր գործառույթները. Հայկ Ղալումյանը՝ ծեծի մասին
ArmLur / Zhoghovurd / 9 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դուք պատգամավո՞ր եք, թե՞ խուլիգան․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը՝ փայտով հարվածելու փորձի մասին
ArmLur / Zhoghovurd / 17 minutes ago

Դուք պատգամավո՞ր եք, թե՞ խուլիգան․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը՝ փայտով հարվածելու փորձի մասին
ArmLur / Zhoghovurd / 21 minutes ago
Related coverage

ՍԱՐԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ ՀԱՆՈՒՄ Է ՊԻՋԱԿԸ ԵՎ ԿՌՎԻ ՊԱՀԻՆ ՆԵՏՈՒՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՍԵՂԱՆԻՆ
168 Jham / 6 minutes ago

ԱԺ-ում տեղի ունեցած խայտառակ միջադեպի ամբողջ պատասխանատվությունը կրում են ոչ միայն ԱԺ-ում ներկայացված ՔՊ-ականները, այլև անձամբ Նիկոլ Փաշինյանը․ Թանդիլյան
ABC Media / 7 minutes ago

ՔՊ-ական Ծովինար Վարդանյանը շիշ է փոխանցում, որ գործընկերը նետի ընդդիմադիրների վրա
Aysor.am / 8 minutes ago

ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ
Public Television of Armenia — 1Lurer / 9 minutes ago