Իտալիայի Ա Սերիայի առաջնության 9-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվել է «Վենեցիային» և հաղթել 2:0 հաշվով։ Հատկանշական է, որ երկու դեպքում էլ ինքնագոլ է գրանցվել «Վենեցիայի» պաշտպանների կողմից։ Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» պահեստայինների թվում էր և չի մասնակցել խաղին։ «Ինտերը» 25 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող Հռոմի «Լացիոն»։ «Վենեցիան» վերջինն է՝ 3 միավորով։