Հոկտեմբերի 27-ին` Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Գենդերային հավասարության ապահովմանն ուղղված գործողությունները Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման գործընթացում» խորագրով Կանանց ֆորումին։ Այս մասին հայտնում է ԱԳՄԱՆ-ը։ «ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդգծել է կենսաբազմազանության պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման գործում կանանց կարևոր դերակատարությունը՝ անդրադառնալով նաև ավանդական բնապահպանական գիտելիքի պահպանման և փոխանցման գործում նրանց ներդրմանը։ Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կանանց լիարժեք և արդյունավետ մասնակցությունը կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գործողություններին՝ ընդգծելով պետական կառույցների, քաղաքացիական հասարակության և համապատասխան կազմակերպությունների միջև համագործակցության նշանակությունը։ Անդրադառնալով Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի գենդերային գործողությունների ծրագրի իրականացման միջնաժամկետ վերանայման վերաբերյալ COP17-ի ընդունած որոշմանը՝ նախարարի տեղակալը կարևորել է գենդերային բաղադրիչի ներառումը կենսաբազմազանության ազգային ռազմավարություններում և գործողությունների ծրագրերում, տվյալների հավաքագրման ու մշտադիտարկման համակարգերի կատարելագործումը, ինչպես նաև կանանց կողմից ղեկավարվող նախաձեռնությունների համար ֆինանսավորման հասանելիության ընդլայնումը` հույս հայտնելով, որ ստանձնած պարտավորությունները կհանգեցնեն տեսանելի և չափելի փոփոխությունների՝ նպաստելով կանանց և աղջիկների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը և կենսաբազմազանության պահպանության գործում նրանց ստանձնած դերի լիարժեք արժևորմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։