Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտել է Ազգային ժողովում պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը՝ ընդգծելով, որ խորհրդարանը պետք է լինի ժողովրդավարական քննարկումների հարթակ, այլ ոչ թե «մարտադաշտ»։ Մանասյանի խոսքով՝ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից բռնության ցանկացած դրսևորում նպաստում է հասարակությունում բռնությունն արդարացնող մոտեցումների տարածմանը։ Նա պահանջել է բացառել ինչպես բռնի վարքագիծը, այնպես էլ բռնությունն արդարացնող խոսքը՝ շեշտելով, որ միջադեպը պետք է պատշաճ քննության առարկա դառնա։ ՄԻՊ-ի հայտարարությունը՝ ստորև․ «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է Ազգային ժողովում պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը։ Պաշտպանը վերահաստատում է՝ խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ»։ Բարձաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում` պատգամավորների կողմից բռնության ցանկացած դրսևորում նպաստում է հասարակությունում բռնությունը որպես տարաձայնությունների լուծման միջոց ընկալելու և այն արդարացնելու մոտեցումների տարածմանը։ Հանրային խոսքում և վարքագծում բռնության բացառումը պետական իշխանության ներկայացուցիչների պատասխանատվությունն է։ Մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է բացառել ոչ միայն բռնություն ենթադրող վարքագիծն, այլ նաև բռնությունն արդարացնող ցանկացած խոսք: Միջադեպը պետք է օրենքով սահմանված կարգով դառնա պատշաճ քննության առարկա: Նման միջադեպերն էլ ավելի են խորացնում բռնությունն արդարացնող այն մոտեցումները, որոնց անընդունելիությանն այսօր Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել էր ընտանեկան բռնության կանխարգելման թեմայով հրապարակային քննարկումների առնչությամբ տարածած հայտարարությունում»։ Հիշեցնենք՝ այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ Միջադեպին միջամտել են ԱԺ անվտանգության աշխատակիցները, իսկ նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանը ստիպված է եղել ընդմիջում հայտարարել։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ թե «մարտադաշտ»․ Անահիտ Մանասյան
Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am
Երևանում կոյուղագծի անցկացման աշխատանքների ժամանակ փլուզում է տեղի ունեցել․ մեկ մարդ մահացել է
Factor.am / 8 minutes ago
Մեր խոսույթի ու պահվածքի վերանայման հարց կա. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 9 minutes ago

Այո´, համաչափ է. Ռուբինյանը` Վահագն Ալեքսանյանի կողմից աթոռ նետելու մասին
Factor.am / 11 minutes ago
Մի բոլ սեռական բնույթի հայհոյանքներ եք տվել․ Կոնջորյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 15 minutes ago
Related coverage

ՍԱՐԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ ՀԱՆՈՒՄ Է ՊԻՋԱԿԸ ԵՎ ԿՌՎԻ ՊԱՀԻՆ ՆԵՏՈՒՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՍԵՂԱՆԻՆ
168 Jham / 5 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Վարդապետյանը գիտի իր գործառույթները. Հայկ Ղալումյանը՝ ծեծի մասին
ArmLur / Zhoghovurd / 6 minutes ago

ԱԺ-ում տեղի ունեցած խայտառակ միջադեպի ամբողջ պատասխանատվությունը կրում են ոչ միայն ԱԺ-ում ներկայացված ՔՊ-ականները, այլև անձամբ Նիկոլ Փաշինյանը․ Թանդիլյան
ABC Media / 7 minutes ago

ՔՊ-ական Ծովինար Վարդանյանը շիշ է փոխանցում, որ գործընկերը նետի ընդդիմադիրների վրա
Aysor.am / 7 minutes ago