Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Վերնատուն»․ «Կոնտրաբաս»-ի հայաստանյան պրեմիերան Փոքր թատրոնում 28.10.2026
Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնում սպասվում է գերմանացի գրող, սցենարիստ Պատրիկ Զյուսքինդի «Կոնտրաբաս» պիեսի պրեմիերան։ Թե ինչ արդիական թեմաներ է բացահայտում այս գործը հայաստանյան իրականության համատեքստում, փորձել ենք պարզել ներկայացման ստեղծագործական կազմի՝ Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն, Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար և բեմադրիչ Վահան Բադալյանի, դերակատար Վարդան Արզումանյանի, ինչպես նաև լուսանկարիչ-վավերագրող, վիզուալ արվեստագետ Արեգ Բալայանի ետ։ Ռեժիսոր Վահան Բադալյանի խոսքով՝ մոնոներկայացումներն առհասարակ իր տարերքը չեն, քանի որ համոզված է, որ ժամանակակից թատրոնում մեկ դերասանը պետք է բավականաչափ հզոր ներուժ ունենա՝ ավելի քան մեկ ժամ հանդիսատեսի ուշադրությունը պահելու համար։ Այնուամենայնիվ, նա շեշտում է, որ տվյալ դեպքում գործ ունեն հենց այդպիսի փայլուն օրինակի հետ։ «Այս գործը երաժշտության միջոցով խոսում է «փոքր մարդու» ողբերգության մասին։ Հետաքրքիր շեշտադրումներ կան «փոքր մարդու»՝ բռնապետ դառնալու մղումների, սիրային անհաջողությունների, նվագախմբի ու հասարակության համեմատականների վերաբերյալ։ Շատ բազմաշերտ ստեղծագործություն է», — նշում է Վահան Բադալյանը։ Մոնոներկայացման ողջ ընթացքում բեմում աշխատելու է նաև լուսանկարիչը։ Ռեժիսորական մտահղացումն էր պատմել երկու զուգահեռ պատմություն, որոնք տարբեր ճանապարհներով բացահայտում են հերոսի ներաշխարհը՝ ստեղծելով հետաքրքիր երկխոսություն վիզուալ պատկերի և դերասանի կենդանի խաղի միջև։ «Քանի որ մենք՝ որպես հանդիսատես, ուսումնասիրում ենք մարդ արարածին, ուզում էինք խոշոր պլանով տեսնել հերոսի բոլոր էմոցիաները՝ ընթացքում լուսանկարների միջոցով զուգահեռաբար արձանագրելով նրա զգացմունքային փոփոխությունները», — հավելում է ռեժիսորը։ Պատրիկ Զյուսքինդի «Կոնտրաբաս» պիեսի բեմադրությունը Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնում տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, 31-ին և նոյեմբերի 1-ին։

The article could not finish loading. Please try again.
More from Public Radio of Armenia
Armenia to expand universal health insurance to workers earning up to 200,000 drams
Public Radio of Armenia / 23 minutes ago

Pashinyan calls Armenia’s Declaration of Independence ‘anti-state,’ says peace must become irreversible
Public Radio of Armenia / 1 hour ago

“Symphonic Europe” concert celebrates longstanding ties between Armenia and Europe
Public Radio of Armenia / 2 hours ago
Armenia extends social assistance programs for displaced Karabakh residents through 2027
Public Radio of Armenia / 3 hours ago
Related coverage

Ինչպես Ռիհաննան Սուպերբոլի իր ելույթը վերածեց Fenty-ի գովազդի. այն ամենը, ինչ Jay-Z-ն կարող է սովորել նրա մարքեթինգային ռազմավարությունից
Armenian Business News (ABNews) / 34 minutes ago

Возле Соленого озера в Ереване произошел обвал грунта
Sputnik Armenia / 1 hour ago

«Աղի լճի» մոտ փլուզում է եղել․ կան տուժածներ
Sputnik Armenia / 2 hours ago

Ձեր անունն ու կատարողական արվեստը վաղուց դարձել են հայ դասական երաժշտության խորհրդանիշ․ Փաշինյանի ուղերձը՝ Սվետլանա Նավասարդյանի ծննդյան 80–ամյակի առիթով
A1plus / 3 hours ago