«Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունների կտրուկ սառեցումն անցնում է հասցեական արձագանքման փուլ, որտեղ դիվանագիտությունն իր տեղը զիջում է անհատական պատժամիջոցներին: Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հայտարարությունների շուրջ ծագած դիվանագիտական սկանդալը ցույց տվեց, որ Ռուսաստանի Դաշնությունը մի կողմ է նետում սովորական քաղաքավարությունը և մտադիր է անհատականացված մոտեցում կիրառել հայաստանյան իշխող էլիտայի ներկայացուցիչների նկատմամբ: ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի կանոնակարգային հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Ջաբարովի առաջարկը՝ քննարկել Առուշանյանի մուտքը ՌԴ արգելելու հարցը, ուղիղ ազդակ էր․ Ռուսաստանի նկատմամբ հրապարակային անհարգալից վերաբերմունքն այլևս անպատասխան չի մնա։ Սենատորի կարծիքով՝ պաշտոնյան գործում է արևմտյան ՀԿ-ների ստանդարտ ձեռնարկներով, որոնք ռուսատյացություն են տարածում Ուկրաինայի, Մոլդովայի և Մերձբալթիկայի օրինակով: Եթե իրավիճակին նայենք օբյեկտիվորեն, ապա ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի կամ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների համեմատությամբ, որն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նորից դե ֆակտո մեղադրեց Ռուսաստանին Հայաստանի և հայ ժողովրդի ողբերգությունների ետևում կանգնած լինելու մեջ՝ հայտարարելով. «Երբ եղել են երաշխավորներ, Հայաստանի համար ավարտվել է աղետով․ Ուկրաինայի անվտանգության երաշխավորը գիտե՞ք՝ ով է», Շիրակի մարզպետը «Քաղաքացիական պայմանագրի» հայեցակարգի շրջանակներում արտառոց ոչինչ չի ասել: Նա ընդամենը հերթական անգամ ցույց է տվել իշխող թիմի վերաբերմունքը Ռուսաստանի և նրա պետականաստեղծ ժողովրդի՝ ռուս ժողովրդի նկատմամբ: Սակայն ՌԴ-ից արձագանքի կոշտությունը բացատրվում է շատ ավելի գլոբալ գործոնով: Մոսկվայում արդեն շուրջ մեկ տարի կա հստակ ըմբռնում. Հայաստանը՝ Փաշինյանի գլխավորությամբ, կայացրել է վերջնական աշխարհաքաղաքական ընտրություն՝ շրջվելով Ռուսաստանից և ինտեգրվելով նրա ուղղակի աշխարհաքաղաքական հակառակորդների ճամբարին: Այս նոր իրականության մեջ Երևանից հնչող յուրաքանչյուր բառ, գործողություն, մեկնաբանություն կամ օրենսդրական նախաձեռնություն Մոսկվայում մանրակրկիտ ուսումնասիրվում է։ Այս միջոցների գործնական կիրառումն արդեն սկսվել է պետական բարձր մակարդակով. ոչ վաղ անցյալում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Լուսինե Բադալյանին Ռուսաստան մտնելու փորձի ժամանակ պաշտոնապես հետ են ուղարկել հենց օդանավակայանից՝ տեղեկացնելով մուտքի արգելքի մասին: Այս միջադեպն ակնհայտորեն հաստատեց, որ նախազգուշական հռետորաբանությունից Մոսկվան անցել է սահմանափակող գործողությունների: Այս ֆոնին հայ քաղաքական գործիչները շարունակում են բարձրացնել խաղադրույքները՝ կասկածի տակ դնելով երկրի անվտանգության առանցքային ինստիտուտները: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարիկ Մինասյանն ավելի հեռուն գնաց, քան մարզպետը՝ խորհրդարանում հայտարարելով, թե ռուսական 102-րդ ռազմաբազան ընդհանրապես չի լուծում անվտանգության ոլորտի խնդիրները: Բազայի ներկայությունը հանգեցնելով միայն քաղաքի չնչին տնտեսական աշխուժացմանը՝ Մինասյանը դժգոհեց, որ ռուս սպայական կազմն ազատված է գույքահարկից, իսկ վերջում նույնիսկ հայտարարեց, որ Թուրքիայի հետ պատերազմի դեպքում ռուսական բազան կկարողանա դիմանալ ընդամենը 20 րոպե: Նման ելույթներն այլևս մասնավոր կարծիք չեն դիտվում. դա կուսակցության ձևավորված գիծն է, որի գագաթնակետն են դառնում Փաշինյանի հայտարարությունները, որ խորհրդարանում ուղղակիորեն հարցրեց. «Գիտե՞ք՝ ով էր Ուկրաինայի անվտանգության երաշխավորը»: Գիտակցում է հայ հասարակությունը, թե ոչ, բայց երկիրը վստահորեն ոտք է դնում այն նույն վտանգավոր ճանապարհին, որով իր ժամանակին անցավ Ուկրաինան: Իմաստ ունի հիշեցնել ժամանակագրությունը. 2018 թվականի նոյեմբերի 1-ին Ռուսաստանն առաջին մասշտաբային հասցեական տնտեսական պատժամիջոցները կիրառեց Կիևի դեմ: Սահմանափակումները փակեցին ՌԴ մուտքը և արգելափակեցին ակտիվները ուկրաինական առաջին 322 քաղաքացիների համար, որոնց թվում էին առանցքային պաշտոնյաներ, նախարարներ ու պատգամավորներ, ինչպես նաև 68 ընկերությունների համար: Այն ժամանակ Կիևում նույնպես հեգնանքով էին վերաբերվում անհատական արգելքներին: Մտածե՛ք այս մասին...»։