Ազգային ժողովում իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև վիճաբանությունը վերածվել է հրմշտոցի և ծեծկռտուքի։ Միջադեպը տեղի է ունեցել ՔՊ-ական պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթի ընթացքում։ Վերջինս վիրավորական արտահայտություններ է հնչեցրել ընդդիմադիրների հասցեին, ապա վիճաբանություն է սկսվել Նարեկ Կարապետյանի հետ։ Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները մոտեցել են, և իրավիճակը վերածվել է հրմշտոցի։ The post Արա, արան դու ես․ ծեծկռտուք՝ ԱԺ-ում appeared first on Alphanews .