Քննչական կոմիտեից հաղորդում են, որ Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Նորատուսցի Ալիկ մականվամբ հայտնի քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից անվադողերի վերանորոգման կետի աշխատակցի նկատմամբ հոգեբանական ներգործություն կատարելու դեպքի հանգամանքները։ Մասնավորապես, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, Նորատուսցի Ալիկ մականվամբ հայտնի Ա.Բ.-ն, 2026 թվականի օգոստոսի 1-ին իր վարած, Լամբորջինի մակնիշի սպորտային ավտոմեքենայով՝ մեկ այլ ավտոմեքենայի ուղեկցությամբ, գնացել է անվադողերի վերանորոգման կետ, որտեղ անտեսելով տվյալ պահին աշխատակցի կողմից այլ հաճախորդի սպասարկելու հանգամանքը, խուլիգանական դրդումներով՝ անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել և պահանջել արտահերթ սպասարկել իրեն, հակառակ դեպքում՝ սպառնալով աշխատակցի առողջությանը պատճառել վնաս։ Նախաքննության ընթացքում, հսկող դատախազի որոշմամբ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ա.Բ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (հոգեկան ներգործությունը` խուլիգանական դրդումներով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը և բացակայելու արգելքը։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար,- ասված է հաղորդագրության մեջ։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Նորատուսցի Ալիկի» վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը և բացակայելու արգելքը։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Աֆղանստանի պատերազմի մասնակիցների ապահովագրական փաթեթի հարցը կկարգավորվի
Hetq / 2 hours ago

Երթևեկության ժամանակավոր սահմանափակում Երևանում
Hetq / 2 hours ago

Սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա
Hetq / 2 hours ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրահանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալի գլխավորած պատվիրակությանը
Hetq / 2 hours ago
Related coverage

What’s Growing in Armenia? Olives, Kiwis and More | Audio Article
EVN Report / 8 minutes ago

Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Կարապետյան
Azg / 8 minutes ago

Ermeni güreşçi Dünya Şampiyonası’nda gümüş madalya kazandı
Ermenihaber / 9 minutes ago

What’s Growing in Armenia? Olives, Kiwis and More
EVN Report / 10 minutes ago