ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik․ ՔՊ–ական Տարոն Չախոյանն այսօր ԱԺ–ում ելույթի ժամանակ վիրավորեց ընդդիմադիրներին՝ «Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին անվանելով «տուշոնկա գողացող Մանվելի օգնական»։ Դրանից հետո Չախոյանն անցավ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին՝ հայտարարելով, թե ինքը մեղավոր չէ, որ նրա ամբողջ ընտանիքը քաղաքականությամբ է զբաղվում։Նարեկ Կարապետյանն արձագանքեց տեղից, որից հետո Չախոյանը բղավեց՝ «Արան ոտից գլուխ դո՛ւ ես», ինչից հետո ընդդիմադիր պատգամավորներն առաջ եկան և սկսվեց հրմշտոց ու ծեծկռտուք։«Հատուկ ընդմիջում չեմ հայտարարում, որ բոլորը տեսնեն սա։ Նիստը սենց շարունակվելու է, թող բոլորը տեսնեն»,–հայտարարեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։Ռուբինյանի ուղիղ պատասխանատվության ներքո է. Լևոն Քոչարյանը` ԱԺ–ի միջադեպի մասինԱԺ-ում կրքերն այդպես էլ չհանդարտվեցին, ու բանը հասավ բռունցքների և ոտքերի, ՔՊ-ական պատգամավորներից մեկն ընկավ, ընդմիջում հայտարարվեց։ԱԺ անվտանգության աշխատակիցները ծեծկռտուքից հետո դահլիճից հեռացրին միայն «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներին։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Անկանոն «մարտեր» ԱԺ–ում․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ծեծկռտուք սկսվեց
‼️ՔՊ-ական Տարոն Չախոյանն իր ելույթի ժամանակ վիրավորեց ընդդիմադիրներին, ապա սադրեց Նարեկ Կարապետյանին, ինչից հետո ընդդիմադիր պատգամավորներն առաջ եկան և սկսվեց հրմշտոց ու ծեծկռտուք։«Հատուկ ընդմիջում չեմ հայտարարում, որ բոլորը տեսնեն սա։ Նիստը սենց շարունակվելու է, թող բոլորը տեսնեն»,–հայտարարեց Ռուբեն Ռուբինյանը։Բայց բան հասավ բռունցքների և ոտքերին, պատգամավորներից մեկն ընկավ, ընդմիջում հայտարարվեց։ԱԺ անվտանգության աշխատակիցները, ծեծկռտուքից հետո միայն, դահլիճից հեռացրեցին միայն «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներին։@ArmeniaSputnik

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Ответственность за драку в НС полностью лежит на Рубиняне – "Сильная Армения"
Sputnik Armenia / 10 minutes ago

2027 թ–ից առողջապահական ապահովագրությունից կօգտվեն նաև մինչև 200 հազար դրամ ստացողները
Sputnik Armenia / 11 minutes ago

В Иране заявили о сбитом американском беспилотнике MQ-1 в Ормузском проливе
Sputnik Armenia / 21 minutes ago

ՀՀ–ում ոստիկանները կարող են ազատվել զինվորական ծառայությունից
Sputnik Armenia / 25 minutes ago
Related coverage

Ծեծկռտուք, ձեռնամարտ՝ ԱԺ-ում
Azg / 10 minutes ago

ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԸ ԾԵԾՈՒՄ ԷԻՆ ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ. ԲԵՐԱՆԻՑ ԱՐՅՈՒՆ ԷՐ ԳԱԼԻՍ. ՄԵՍՐՈՊ ՄԱՆՈՒԿՅԱՆ
168 Jham / 11 minutes ago

Հիմնական ֆեյքը դեռևս չի պատկերացնում, որ «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ից տեղափոխվել է ԱԺ. Աննա Գրիգորյան #5tv
5TV Armenia / 12 minutes ago

ՔՊ-ականներն իրար էին ծեծում, էն խեղճ Էդուարդ Աղաջանյանի բերանին էին խփել, արյուն էր գալիս
24TV / 24News / 12 minutes ago