Թուրքական իշխանամերձ «Hürriyet»-ում հրապարակվել է Ֆուաթ Բոլի հոդվածը՝ «1993 թվականի Փարիզը․ Թյուրքեշը, Տեր-Պետրոսյանը և հարաբերությունների կարգավորման խափանված հնարավորությունը» վերնագրով, որում նշվել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացը հասկանալու համար անհրաժեշտ է անդրադառնալ 1993 թվականին ձևավորված, սակայն չիրագործված հնարավորությանը։ Ներկայիս իրավիճակը համեմատելով այդ ժամանակաշրջանի հետ՝ հեղինակը նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղիղ շփումներ է իրականացնում Թուրքիայի հետ և ձգտում Ադրբեջանի հետ կայուն խաղաղության։ «Այս անգամ հարցը միայն սահմանային անցակետի բացումը չէ։ Հարցն այն է, որ թուրքերն ու հայերը հարյուր տարուց ավելի կրած քաղաքական և հոգեբանական ծանր բեռից հետո կարողանան կրկին անմիջականորեն խոսել միմյանց հետ»,- գրել է Բոլը։ Նա նաև ընդգծել է, որ հարաբերությունների կարգավորման՝ կրկին ստեղծված հնարավորությունը չպետք է կորցնել։ Աղբյուր՝ Hürriyet The post Թյուրքեշ-Տեր-Պետրոսյան և 1993-ի չիրականացած հայ-թուրքական կարգավորումը appeared first on Ermeni haber ajansı .