Ուկրաինական հակամարտության կարգավորմանը ներգրավված բոլոր կողմերի հետ Շվեյցարիան կապ է պահպանում և պատրաստ է հարթակ տրամադրել բանակցությունների համար. այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունից՝ նկատի ունենալով եռակողմ բանակցությունների հնարավոր վերսկսումը։ «Շվեյցարիան աջակցում է Ուկրաինայում արդար և տևական խաղաղության հաստատմանն ուղղված ցանկացած դիվանագիտական ​​նախաձեռնության։ Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը կապ է պահպանում բոլոր կողմերի հետ և հետևողականորեն առաջարկում է իր միջնորդական ծառայությունները», — հայտնել են արտաքին քաղաքական գերատեսչությունից։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ վերսկսելու Ուկրաինայի շուրջ եռակողմ բանակցությունները։ Ըստ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի՝ բանակցությունները կարող են տեղի ունենալ Աբու Դաբիում՝ նոյեմբերի կեսերին։