«Հրապարակ» թերթը գրում է. «Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում հաղթած թեկնածու, գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանի կնոջ՝ Գայանե Ավետիսյանի «Սոճենի» ՍՊԸ շինարարական ընկերությունը վերջին 2 տարիներին մի քանի խոշոր տենդեր է շահել։ Մասնավորապես՝ Տաշիրի համայնքապետարանի հետ 2024թ. նոյեմբերին կնքած 190 մլն 200 հազար դրամի պայմանագրով վերանորոգել է բազմաբնակարան շենքերի տանիքները, էներգաարդյունավետության եւ ջերմաարդյունավետության բարձրացման աշխատանքներ է կատարել: 2025թ. նոյեմբերին պայմանագիր է կնքել Գյուլագարակի համայնքապետարանի հետ՝ սպորտդպրոցի կառուցման աշխատանքների համար, պայմանագրի արժեքը 180 մլն 678 հազար 196 դրամ։ 2024-ին վերանորոգման աշխատանքներ կատարելու համար երկու պայմանագիր էլ կնքել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հետ։ Արժեքը 56 մլն 277 հազար եւ 103 մլն 746 հազար 442 դրամ։ Ստացվում է՝ միայն 4 պայմանագրով 503 մլն դրամ է աշխատել համայնքապետի կնոջ «Սոճենի» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 2018-ի ապրիլին, իսկ պայմանագրեր սկսել է կնքել վերջին տարիներին։ —00—ՍՊ The post Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել. «Հրապարակ» appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել. «Հրապարակ»

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Ողբերգական դեպք՝ Երևանում. շտապօգնության բժիշկներն արձանագրել են 1 ամսական երեխայի մահը
24TV / 24News / 37 minutes ago

Ըմբշամարտի ԱԱ․ այսօր գորգ դուրս կգա Վազգեն Թևանյանը
24TV / 24News / 49 minutes ago

Արցախի օկուպացիան ժամանակավորապես է կանգնեցրել Ադրբեջանում դժգոհությունների ալիքը
24TV / 24News / 56 minutes ago

Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին․ «Փաստ»
24TV / 24News / 1 hour ago
Related coverage

«Հաղթող Ադրբեջան» կարգախոսի ազդեցությունն աստիճանաբար իջնում է. Տիգրան Աբրահամյան
Aysor.am / 15 minutes ago

ՈւՂԻՂ․ ԱԺ-ում շարունակում են քննարկել օրակարգային հարցեր
ArmLur / Zhoghovurd / 22 minutes ago

Թյուրքեշ-Տեր-Պետրոսյան և 1993-ի չիրականացած հայ-թուրքական կարգավորումը
Ermenihaber / 31 minutes ago

Ազգային ժողովում նիստ է ․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
A1plus / 32 minutes ago