Քաղաքագետ Վլադիմիր Կիրեևը Alpha News -ի հետ զրույցում անդրադարձել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների՝ Հայաստանի հնարավոր դուրս գալու հետևանքների վերաբերյալ զեկույցին և դրա առնչությամբ Հայաստանի իշխանությունների արձագանքին։ Ըստ փորձագետի՝ զեկույցն արտացոլում է միության անդամ երկրների՝ սեփական շուկաներն ու տնտեսական շահերը պաշտպանելու ձգտումը, իսկ Ռուսաստանի և Բելառուսի դեպքում խոսքը նաև քաղաքական ռիսկերը նվազագույնի հասցնելու մասին է։ Քաղաքագետի խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը զեկույցին պայմանավորված է նրանով, որ եվրաինտեգրման թեման դարձել է հանրապետության ներքաղաքական օրակարգի և քաղաքական հակադրության բաղկացուցիչ մասը։ «Փաշինյանն այս զեկույցն ընկալում է որպես հարված իր դիրքերին։ Հավանաբար, այն իսկապես այդպիսին է, սակայն դժվար թե զեկույցը պատրաստած անդամ երկրներն ուղղակիորեն նպատակ են ունեցել միջամտել Հայաստանի ներքաղաքական գործընթացներին։ Ռուսաստանի Դաշնությունը, անշուշտ, շահագրգռված է, որ Հայաստանը շարունակի մասնակցել եվրասիական ինտեգրման նախաձեռնությանը, քանի որ սա Ռուսաստանի համար քաղաքական ազդեցության հարց է։ Իսկ մյուս անդամ երկրներն, ամենայն հավանականությամբ, առանձնապես շահագրգռված չեն հենց Հայաստանի հետ համագործակցությամբ։ Հետևաբար, նրանց դիրքորոշումն առաջին հերթին պայմանավորված է տնտեսական շահերի պաշտպանությամբ։ Հիշեցնեմ, որ ԵԱՏՄ բոլոր անդամ երկրներն անցյալում ունեցել են Եվրոպական միության հետ ինտեգրման նախաձեռնություններ։ Իսկ Ղազախստանն ու Ղրղզստանը մինչ օրս բավական արդյունավետ համագործակցում են ԵՄ-ի հետ։ Ուստի այս զեկույցի հեղինակների առնվազն մեծամասնության կողմից Հայաստանի եվրոպական ընտրության նկատմամբ որևէ միտումնավոր թշնամանքի կամ անբարյացակամության մասին խոսելն անհիմն է։ Ինչո՞ւ է Փաշինյանն այն ընկալում որպես հարված իր դիրքերին և եվրոպական ինտեգրման իր նախաձեռնությանը։ Որովհետև դա համընկնում է Հայաստանի ներքաղաքական օրակարգի հետ։ Քաղաքական դիսկուրսի առանցքում այն հարցն է, թե զարգացման ինչ ուղի է ընտրելու Հայաստանն այժմ՝ եվրոպական ինտեգրման նախաձեռնությունների՞, թե՞ եվրասիական ինտեգրման ուղղությամբ։ Քանի որ այս ընտրությունը բաժանարար գիծ է դարձել հայ հասարակության ներսում և համընկնում է ներքաղաքական օրակարգի ու հակամարտության հետ, զեկույցն ընկալվում է որպես անմիջական հարված հենց Փաշինյանի դիրքորոշմանը», — հավելել է Վլադիմիր Կիրեևը։ The post ԵԱՏՄ-ի զեկույցը հարված էր Փաշինյանի դիրքորոշմանը․ Վլադիմիր Կիրեև appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԵԱՏՄ-ի զեկույցը հարված էր Փաշինյանի դիրքորոշմանը․ Վլադիմիր Կիրեև
Քաղաքագետ Վլադիմիր Կիրեևը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների՝ Հայաստանի հնարավոր դուրս գալու հետևանքների ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

ԱԺ-ում թեժ մթնոլորտ է. Նիստը՝ ուղիղ
Alpha News / 33 minutes ago

Համաշխարհային բանկը կանխատեսում է պարենամթերքի գների հետագա աճ․ հիմնական պատճառները
Alpha News / 1 hour ago

Վլադիսլավ Տրետյակը աջակցել է Հայաստանի հավաքականին Մոսկվայում տարած հաղթանակից հետո
Alpha News / 1 hour ago

Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
Alpha News / 1 hour ago
Related coverage

Սահմանադրության նախագծով ՀԱԵ դրույթը փոփոխության չի ենթարկվի
PanArmenian / 7 hours ago

SLAPP- ները չեն լռեցնի. Վարդահովիտում տեղաբնակների կարծիքը կարևոր է. գնդակը լիազոր մարմնի դաշտում է
Noyan Tapan TV / 8 hours ago

Минздрав Армении не подтвердил факт загрязнения ртутью воды в приграничном селе Цав
Sputnik Armenia / 9 hours ago

Opinion | The Azerbaijan–Turkey hijab feud is testing the limits of strategic solidarity
OC Media / 10 hours ago