Ֆրանսիայում ավիավթարի հետևանքով զոհվել է հայազգի զինվորական օդաչու, 44-ամյա Անդրանիկ Սարգսյանը, ինչպես նաև նրա ծառայակից Քվենտին Կլիսը։ Ողբերգությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին՝ «Mirage 2000» կործանիչի գիշերային ուսումնամարզական թռիչքի ժամանակ, երկրի հյուսիս-արևելքում գտնվող Նանսի քաղաքի մոտակայքում։ Ֆրանսիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Սարգսյանը փորձառու օդաչու էր. նա ուներ ավելի քան 2200 ժամ թռիչքային փորձ և 55 մարտական թռիչք։ Նա մասնակցել է Աֆղանստանում, Մալիում, Նիգերում, Սուդանում և Չադում իրականացված ռազմական գործողություններին։ Լիոնի հայ համայնքը ցավակցություն է հայտնել օդաչուի մահվան կապակցությամբ։ Ներկայումս իրավասու մարմինները շարունակում են ինքնաթիռի կործանման պատճառների քննությունը։ The post Ֆրանսիայում «Mirage 2000» կործանիչի վթարի հետևանքով զոհվել է հայազգի օդաչու Անդրանիկ Սարգսյանը appeared first on Alphanews .