ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններից հետո Իրանին հետագա հարվածներ հասցնելու հնարավորությունը, նշելով, որ «ամեն ինչ հնարավոր է»։ Լրագրողի հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ ընտրություններից հետո Իրանի ուղղությամբ լրացուցիչ հարվածներ են նախատեսվում, Թրամփը նշել է, որ դեռ ոչինչ չի կարող ասել այդ հարցի վերաբերյալ, բայց որ «ամեն ինչ հնարավոր է»։ «Ամեն ինչ հնարավոր է, բայց ես ոչինչ չեմ կարող ասել», – լրագրողներին ասել է նախագահը։ Նա նշել է, որ երկրում ընտրությունների անցկացումը չի օգնի Թեհրանին։ «Հարց է, թե երբ եմ ես ուզում վերջ տալ Իրանի հետ հակամարտությանը։ Նրանք ուզում են գործարք կնքել։ Գուցե նրանք սպասում են ընտրություններին։ Դա նրանց չի օգնի։ Ընտրությունները նրանց չեն օգնի։ Կտեսնենք, թե ինչ կլինի», – լրագրողներին ասել է Թրամփը։