Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Ռոբերտ Արզումանյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում: «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր, այլ նաեւ մարդկանց, գաղափարների, արժեքների ու հարգանքի մասին էր։ Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ֆուտբոլիստներին՝ միասին կատարած մեծ աշխատանքի, նվիրվածության, մեր գաղափարներին հավատալու և խաղադաշտում դրանք կյանքի կոչելու համար։ Մենք միասին փորձել ենք ստեղծել մեր ֆուտբոլը՝ մեր խաղային ձեռագրով, հստակ ինքնությամբ ու սկզբունքներով։ Ֆուտբոլ, որի հիմքում ոչ միայն խաղի որակն էր, այլև մտածելակերպը, համարձակությունը, պատասխանատվությունն ու հավատարմությունը մեր ընտրած ճանապարհին։ Շնորհակալ եմ հաղթանակների ու դրանց պարգևած զգացմունքների համար, բայց ոչ պակաս՝ դժվար պահերի համար, երբ կարողացանք պահպանել մեր դեմքը, արժանապատվությունը, փոխադարձ հարգանքն ու հավատը միմյանց նկատմամբ։ Ինձ համար միշտ կարևոր է եղել ոչ միայն այն, թե ինչ արդյունքի ենք հասնում, այլև այն, թե ինչպես ենք անցնում այդ ճանապարհը։ Հպարտ եմ, որ անկախ հանգամանքներից՝ մենք փորձել ենք հավատարիմ մնալ մեր ինքնությանը, չհրաժարվել մեր սկզբունքներից, հավատալ ու պայքարել մինչև վերջ։ Առանձնահատուկ շնորհակալություն իմ մարզչական շտաբին, ակումբի աշխատակիցներին, ովքեր իրենց ամենօրյա, հաճախ անտեսանելի աշխատանքով եղել են այս ճանապարհի մի մասը։ Շնորհակալություն նաև մեր երկրպագուներին՝ աջակցության, վստահության և թիմի կողքին լինելու համար։ «Ուրարտուին», ֆուտբոլիստներին և ակումբի աշխատակիցներին մաղթում եմ նոր հաղթանակներ, հաջողություններ և, ամենակարևորը, երբեք չդադարել հավատալ սեփական ուժերին ու գնալ երազանքների հետևից։ Ճանապարհները կարող են բաժանվել, բայց միասին ստեղծած արժեքները, ապրած զգացմունքներն ու փոխադարձ հարգանքը մնում են։ Շնորհակալ եմ բոլորիդ այս ճանապարհի համար»,- գրել է Ռոբերտ Արզումանյանը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի նախկին պաշտպանը 2025 թվականի ամռանն էր գլխավորել «Ուրարտուին»: Արզումանյանի գլխավորությամբ երևանյան ակումբն անցկացրել է 45 հանդիպում ու տարել 21 հաղթանակ։ Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտուից»
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
Factor.am / 14 minutes ago

ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 28 minutes ago

ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան
Factor.am / 29 minutes ago

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Factor.am / 43 minutes ago
Related coverage

Մբապեի սկանդալային արտահայտությունից հետո Ռեալը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել
24TV / 24News / 1 hour ago

«Ուրարտու»-ի գլխավոր մարզիչը հեռացավ
168 Jham / 3 hours ago

Գառնիկ Չոլակյանը աշխարհի առաջնությունում զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը
Aravot / 3 hours ago

Արթուր Դավթյան. «Երբ դառնում ես չեմպիոն, դա արդեն ոչ թե երազանք է, այլ տիտղոսը պահելու ցանկություն»
Aravot / 4 hours ago