ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն առաջարկում է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը տանել հանրաքվեի և ըստ այդմ հասկանալ` ժողովուրդն ուզում է, որ գործող իշխանությանը հեռանա, թե ոչ։ ՆԱ այդ մասին հայտարարեց ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ` պատասխանելով ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Արամ Վարդևանյանի հարցին։Վարդևանյանը հետաքրքրվեց` եթե խաղաղությունը կա, Ադրբեջանի հետ երկկողմ առևտրաշրջանառությունը կա, ապա ինչո՞ւ չկա պայմանագիրը, փոխարենը ակտիվ քննարկվում է ՀՀ Սահմանադրության փոփոխման հարցը։«Մենք բերենք Սահմանադրության նախագիծը, դուք ԱԺ–ում հայտարարեք, որ այն դատապարտում եք, գնանք հանրաքվեի. եթե ժողովուրդն ասի` չէ, մենք էլ կհեռանանք իշխանությունից։ Վատ բա՞ն եմ ասում, լուծում եմ առաջարկում։ Սիրելի ժողովուրդ, պահանջեք ընդդիմությունից, որ գնան այդ քայլին։ Ուզում եք մեզ իշխանությունից հեռացնե՞լ։ Միակ տարբերակը համաժողովրդական քվեարկությունն է, մնացած բոլոր տարբերակները փորձել եք,– հայտարարեց Միրզոյանը, ապա դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, –սխա՞լ եմ ասում, պարոն վարչապետ»։Այնուհետև նա խոսեց «Թրամփի ուղու» համաձայնագրի մասին` հարցնելով ընդդիմությանը` այն տեսքով, ինչպիսին կա, արդյոք ուզում են, որ վերաբանակցվի։«Չե՞ք ուզում, սա շատ կարևոր պատմական արձանագրում է` ընդդիմությունն ասում է, որ ամեն ինչ նորմալ է»,– ընդգծեց նա։Միրզոյանը մեկ այլ քաղաքական առաջարկ արեց Վարդևանյանին` եթե պարզվի, որ «Թրամփի ուղու» իրականացումը խաղաղության համաձայնագրի ստորագրման վերջնակետն է, արդյոք համաձա՞յն են իշխանության հետ միասին գնալ դրան։«Մտածեք, ասեք»,– եզրափակեց նախարարը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։ՀՀ ԱԺ–ն հոկտեմբերի 28-ին համաձայնություն տվեց TRIPP համաձայնագրի վավերացմանը։