ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի ուղղությամբ հարվածները վերսկսելու ծրագիրը, որը կսկսվի նոյեմբերին Ամերիկայի միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո, եթե դիվանագիտական բանակցությունները ձախողվեն։ Այս մասին գրում է «Axios»–ը` հղում անելով իր աղբյուրներին։«The New York Times»-ը հոկտեմբերի 22-ին հայտնել էր, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը մանրամասն ծրագիր են մշակել ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին կայանալիք միջանկյալ ընտրություններից հետո Իրանի դեմ ռազմական հարվածները վերսկսելու համար: Ավելի ուշ CNN–ը հայտնեց` ԱՄՆ վարչակազմը Իսրայելին հայտնել է, որ ամերիկացի զինվորականները դեռ պատրաստ չեն Իրանի ուղղությամբ հարվածների վերսկսմանը, նրանց ավելի շատ ժամանակ է հարկավոր նախապատրաստվելու համար: Ըստ «Axios»–ի՝ Իրանի միջուկային և էներգետիկ օբյեկտների, ինչպես նաև բարձրագույն ղեկավարության դեմ զանգվածային հարվածների մեկշաբաթյա արշավ է պատրաստվում:«Միաժամանակ տարածաշրջանային միջնորդները` Կատարի գլխավորությամբ, ինչպես նաև Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Պակիստանը և Եգիպտոսը փորձում են կանխել Իրանի դեմ նոր հարվածները»,– գրում է լրատվամիջոցը:Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԱՄՆ–ն ու Իսրայելը համաձայնեցրել են Իրանի ուղղությամբ հարվածները վերսկսելու ծրագիրը. ԶԼՄ
Տարածաշրջանային միջնորդները փորձում են կանխել Իրանի դեմ նոր հարվածները:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

ԵԱՏՄ–ի և Աֆրիկայի երկրների միջև ապրանքաշրջանառությունը 10 տարում աճել է ավելի քան 2 անգամ
Sputnik Armenia / 1 hour ago

Трамп заявил, что дела у Нетаньяху на выборах идут неплохо
Sputnik Armenia / 1 hour ago

«Նեթանյահուի գործերը վատ չեն». Թրամփը` Քնեսեթի ընտրությունների մասին
Sputnik Armenia / 1 hour ago

Товарооборот ЕАЭС со странами Африки за 10 лет вырос более чем в 2 раза
Sputnik Armenia / 1 hour ago
Related coverage

Սահմանադրության նոր տեքստը կհրապարակվի առաջիկայում. Նատալյա Սինորյան
Shant News / 2 hours ago

TRIPP-ի շուրջ բանավեճը շարունակվեց նաև վավերացումից հետո
Shant News / 2 hours ago

Փախուստ էկրաններից․ գրքերի անսպասելի հաղթարշավը թվային դարում
Armenian Business News (ABNews) / 3 hours ago

Սերտ կապի մեջ ենք ԱՄՆ-ի հետ տիեզերքին առնչվող հարցերով. Պուտին
Public Television of Armenia — 1Lurer / 3 hours ago