Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Շիրակի մարզպետի աղմկահարույց հայտարարությանը՝ նշելով, որ նրա խոսքերը նախևառաջ նվաստացրել են հայ ժողովրդին։ Ճեպազրույցի ընթացքում Զախարովան անթույլատրելի է համարել «սլավոնական բնակչության նկատմամբ հիտլերականների հայտնի նվաստացուցիչ հռետորաբանության նեոնացիստական կրկնումները»։ Նա հիշեցրել է, որ խորհրդային զինվորների թվում, որոնց նացիստներն անվանում էին «Իվաններ» կամ «կարմիր Իվաններ», շուրջ կես միլիոն էթնիկ հայ է եղել։ Զախարովան նաև թվարկել է հայտնի հայ գործիչների անուններ, որոնք, նրա խոսքով, իրենց անվանել են Իվան՝ մարշալ Հովհաննես Բաղրամյան, ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկի, պետական գործիչ Իվան Թևոսյան, ծովակալ Հովհաննես Իսակով և այլք։ «Հովհաննես՝ հենց այսպես է հայերեն հնչում Հովհաննես Մկրտչի անունից ծագող Իոանն անունը։ Եվ հենց դրանից էլ առաջացել է Իվան անունը։ Այն անունը, որն այդքան դուր չի եկել Շիրակի մարզպետին։ Դե ինչ, ես նրան կպատմեմ իր ժողովրդի և իր երկրի պատմությունը։ Չէ՞ որ մարշալ Բաղրամյանն ինքն իրեն Իվան էր անվանում»,- հայտարարել է Զախարովան։ Հիշեցնենք, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, պատասխանելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին, գրել էր, որ «Գյումրին ձեր Նիժնի Տաբորը չէ, իսկ գյումրեցիները՝ ձեր «Իվանները» չեն»։ —00—ԼԱ The post Նա նախևառաջ նվաստացրել է հայ ժողովրդին․ Զախարովան՝ Շիրակի մարզպետի հայտարարության մասին appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Նա նախևառաջ նվաստացրել է հայ ժողովրդին․ Զախարովան՝ Շիրակի մարզպետի հայտարարության մասին

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Ռուսաստանը բացառել է եվրոպացիների մասնակցությունը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին
24TV / 24News / 7 minutes ago

Հռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակին
24TV / 24News / 13 minutes ago

Ռուսաստանի ԶՈւ–ն Ուկրաինայում հարվածներ է հասցրել նավերի, լոգիստիկ կենտրոնների
24TV / 24News / 19 minutes ago

Փաշինյանի դիպուկ հարցերին պատասխանելը ո՞րն է՝ «չուկչակչարակչակը՞», «գլուխներդ պատին տալը՞»
24TV / 24News / 25 minutes ago
Related coverage

Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
ArmLur / Zhoghovurd / 4 minutes ago

Էդգար Առաքելյանը ՔՊ ից պատգամավորական մանդատ է ստացել #abcmedia #abcլուրեր
ABC Media / 5 minutes ago

Շտապողական և ագրեսիվ. Զախարովան` ԵԱՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքի մասին
Sputnik Armenia / 6 minutes ago

Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
Factor.am / 6 minutes ago