Ոչ ոք չի պատրաստվում Եվրոպայի ներկայացուցիչներին հրավիրել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների սեղանին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:Ինչպես նշել է ՌԴ նախագահի օգնականը, պայմանավորվածություն կա միայն Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ եռակողմ բանակցությունների վերսկսման վերաբերյալ: Եվրոպայի ներկայությունն այդ բանակցությունների ժամանակ չի նախատեսվում:ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. ՈւշակովՀիշեցնենք` ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հետ հանդիպման ժամանակ հաստատել էր Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու` Մոսկվայի պատրաստակամությունը։ Ուշակովն իր հերթին հայտնել էր, որ դրանք կարող են տեղի ունենալ Աբու Դաբիում նոյեմբերի առաջին կեսին։