Տեղական լուրեր Հայկական հագուստի և տեքստիլի արտահանումը ԵՄ աճել է 17.2%-ով 2026 թվականի առաջին կիսամյակում Եվրամիության երկրներ հայկական ծագման հագուստի և տեքստիլ արտադրատեսակների արտահանումը հասել է 74.5 միլիոն դոլարի՝ նախորդ տարվա համեմատ ապահովելով 17.2% աճ: Առողջության ապահովագրության համակարգը կընդլայնվի 2027-ից 2027 թվականի հունվարի 1-ից Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կընդլայնվի՝ ապահովագրական ծածկույթ տրամադրելով ևս ավելի քան 350,000 քաղաքացու: Արտերկրից Հայաստան կատարված փոխանցումները գերազանցել են 600 մլն դոլարը 2026 թ. օգոստոսին բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը կազմել է 603.2 միլիոն դոլար (32.4% աճ նախորդ տարվա հուլիսի համեմատ), իսկ զուտ ներհոսքը հասել է 239.7 միլիոն դոլարի: Հայաստանի և Լեհաստանի միջև ընդլայնվում է մաքսային ու հարկային համագործակցությունը ՊԵԿ-ում Լեհաստանի ֆինանսների նախարարության ներկայացուցչի հետ քննարկվել են մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացման, հարկային երկխոսության և սահմանների համալիր կառավարման ռազմավարության մեջ լեհական փորձի ներդրման հեռանկարները: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը քննարկումներ է ունեցել ԱԶԲ պատվիրակության հետ Կողմերը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) ընդլայնման հնարավորությունները ենթակառուցվածքների, կրթության, առողջապահության և էներգետիկայի ոլորտներում: Միջազգային լուրեր Apple-ը կփոխարինի անսարք iPhone Duo սմարթֆոնները Վաճառքի մեկնարկից օրեր անց ներքին էկրանների խնդիրների ի հայտ գալու պատճառով (սարքի մեկնարկային գինը՝ շուրջ 2,668 դոլար) Apple-ը հորդորել է տուժած օգտատերերին դիմել ընկերությանը՝ անվճար փոխարինման համար: Նյու Յորքը լրացուցիչ 95.6 մլն դոլար կվճարի վառելիքի համար Իրանի դեմ պատերազմի հետևանքով առաջացած վառելիքի գների աճի պատճառով (հոկտեմբերի 27-ի դրությամբ բենզինի գինը հասել է 4.28 դոլարի՝ նախկին 2.98 դոլարի փոխարեն) Նյու Յորքի հասարակական տրանսպորտի վառելիքի ծախսերը կտրուկ կավելանան: Ռոբուստա սուրճի գինը նվազել է մինչև 2024 թվականի մարտից ի վեր նվազագույնը Բորսաներում ռոբուստա սուրճի նոյեմբերյան ֆյուչերսի գինը նվազել է 2.36%-ով՝ հասնելով մեկ տոննայի դիմաց 3,148 դոլարի (ամսվա սկզբից անկումը կազմել է գրեթե 9%): Չինաստանի արդյունաբերական շահույթն աճել է 14.4%-ով Սեպտեմբերին Չինաստանի խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների շահույթն աճել է ամենաարագ տեմպերով՝ պայմանավորված ԱԲ ոլորտի բումով և հումքի թանկացմամբ:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հոկտեմբերի 28-ի բիզնես լուրերը
Տեղական լուրերՀայկական հագուստի և տեքստիլի արտահանումը ԵՄ աճել է 17.2%-ով2026 թվականի առաջին կիսամյակում Եվրամիության երկրներ հայկական ծագման հագուստի և տեքստիլ արտադրատեսակների արտահանումը հասել է 74.5 միլիոն դոլարի՝ նախորդ տարվա համեմատ ապահովելով 17.2% աճ:Առողջության ապահովագրության համակարգը կընդլայնվի 2027-ից2027 թվականի հունվարի 1-ից Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կընդլայ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Armenian Business News (ABNews)

Փախուստ էկրաններից․ գրքերի անսպասելի հաղթարշավը թվային դարում
Armenian Business News (ABNews) / 1 hour ago

Հայաստանը՝ հանգույց Արևելք-Արևմուտք հաղորդակցությունում
Armenian Business News (ABNews) / 2 hours ago

ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 2026 Թ․
Armenian Business News (ABNews) / 3 hours ago

Հոկտեմբերի 28-ի կարևոր լուրերը
Armenian Business News (ABNews) / 3 hours ago
Related coverage

Իսպանիայում տեղի ունեցած երկաթուղային աղետի պատճառով երկրում հետաձգվել է ֆուտբոլի 24 խաղ
168 Jham / 9 minutes ago

ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ Axios
24TV / 24News / 9 minutes ago

Захарова: Москва ждет оценки властей Армении «хамских высказываний» главы региона
Aravot / 10 minutes ago

Էրդողանն ու Թրամփը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու միջազգային զարգացումները
A1plus / 15 minutes ago