Մենք գտնում ենք, որ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի․ կլինի դա TRIPP-ին զուգահեռ, թե հաջորդող՝ այլ հարց է։ ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։ Վարդևանյանի խոսքով՝ 2025 թ․ օգոստոսին ստորագրված փաստաթղթերում և նախաստորագրված պայմանագրում Սահմանադրության փոփոխության պահանջ չկա։ Դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, Վարդևանյանը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է պայմանագրի ստորագրումը ձգձգվում, որտե՞ղ է երաշխիքը, որ Բաքուն նոր պահանջներ չի ներկայացնի, և արդյոք առաջարկվող հանրաքվեն ըստ էության վստահության հանրաքվե է։ Արարատ Միրզոյանն իր հերթին նշել է, որ ադրբեջանական կողմը որպես նախապայման մատնանշում է իրավական խոչընդոտների վերացումը։ «Մենք ասում ենք՝ ձեր մտահոգությունների լավագույն հասցեագրումը հենց խաղաղուրթյան պայմանագիրը ստորագրելն է։ Ադրբեջանն ասում է՝ ոչ, մինչ այդ եկեք ապաշրջափակենք ճանապարհները, իրականացնենք առևտուր։ Սահմանադրության փոփոխությունը Բաքվի պահանջով չէ, դա մեր ներքին գործն է»,- ընդգծել է նախարարը։ The post Որտե՞ղ է երաշխիքը, որ Բաքուն նոր պահանջներ չի ներկայացնի»․ Վարդևանյանը՝ Միրզոյանին appeared first on Alphanews .