Ուկրաինայի հարցով բանակցությունները վերսկսվում են եռակողմ ձևաչափով, իսկ եվրոպացիներին բանակցությունների սեղանի շուրջ հրավիրելու մտադրություն առայժմ չկա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքով՝ պայմանավորվածություն կա միայն Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ եռակողմ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ։ Եվրոպայի մասնակցություն նախատեսված չէ։ «Նրանք կարող են այնտեղ հայտնվել, եթե տոմսեր գնեն, բայց բանակցությունների սեղանի շուրջ նրանց հրավիրել ոչ ոք չի պատրաստվում»,- «Վեստի»-ին ասել է Ուշակովը։