Գերիների վերադարձի հարցը մեր մշտական օրակարգի մասն է։ Բայց ո՞ւմ է պետք քո ջանքերը, եթե արդյունքը չի ստացվում։ Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին, թե կոնկրետ ի՞նչ մեխանիզմներ են կիրառում հայ ռազմագերների վերադարձի համար։ Անդրադառնալով երրորդ երկրների միջնորդությամբ հյուպատոսական կամ հումանիտար աջակցություն ցուցաբերելու մեխանիզմներին՝ Միրզոյանը պարզաբանել է, որ միջազգային պրակտիկայում գործող այդ գործիքակազմը տվյալ պարագայում բախվել է խոչընդոտների։ «Եթե ձեզ թվում է, թե ես Ժնևի կոնվենցիայի տեղը չգիտեի, իսկ դուք գիտեք, ապա ձեր պատկերացումները մեր պետության կամ իմ աշխատանքի մասին շատ հեռու են իրականությունից։ Ինչ վերաբերում է իմ խոսքին՝ դուք սխալ եք ընկալել․ ոչ թե մեզ են ասել «հեռու խաղացեք», այլ երրորդ երկրներին են ասել, որ գործ չունեն այդ հարցի հետ։ Այո՛, կան հյուպատոսական ծառայությունների մեխանիզմներ, երբ դիմում ես Գործընկեր երկրին, որպեսզի նա այցելի քո քաղաքացուն։ Մենք դիմել ենք մեր գործընկերներին, սակայն Բաքվից նրանց հասկացրել են, որ չմիջամտեն։ Դառն իրականությունը սա է»,- նշել է արտգործնախարարը։ The post Բաքվից հասկացրել են, որ չմիջամտեն․Միրզոյանը՝ գերիների վերադարձի մասին appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Բաքվից հասկացրել են, որ չմիջամտեն․Միրզոյանը՝ գերիների վերադարձի մասին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

В ближайшей перспективе США не добьются больших успехов в Иране: Олег Блохин
Alpha News / 6 minutes ago

ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշումը պետք է կայացնի Հայաստանի ժողովուրդն՝ առանց Փաշինյանի հուզական հայտարարությունների․ Բելյակով
Alpha News / 11 minutes ago

Решение о выходе из ЕАЭС должен принимать народ Армении – без эмоциональных фраз Пашиняна: Беляков
Alpha News / 36 minutes ago

Մատի վնասվածքը չկանգնեցրեց Թևանյանին. Հայաստանը ներկայացնող ըմբիշը դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ
Alpha News / 41 minutes ago
Related coverage

Կոռուպցիան ինչու՞ ասֆալտին չի փռվում. պետական փողերի «ընտանեկան մսխում»
5TV Armenia / 6 minutes ago

COP17-ի ազգային տաղավարում քննարկվել են բնապահպանական վերահսկողության թվային լուծումները
ArmLur / Zhoghovurd / 7 minutes ago

Սենոր Հասրաթյան․ «Բռնապետի վտանգը նրա ուժը չէ, այլ այդ ուժի անվերահսկելիությունը»
24TV / 24News / 10 minutes ago

Իրանը մեծ Աֆղանստան դարձնելու ճանապարհը բոլորի համար մեծ պայթյուն է լինելու
1in.am / 11 minutes ago