Ազգային ժողովում քննարկվում է Կարեն Առուստամյանին Հաշվեքննիչ պալատի անդամ ընտրելու հարցը։ Նրա թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Թեկնածության քննարկման ընթացքում պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարցեր ուղղեց Առուստամյանին՝ 2007-2011 թվականներին Վերահսկիչ պալատում նրա աշխատանքային գործունեության, այդ տարիներին հնարավոր կոռուպցիոն դրսևորումների և նախկին ղեկավարության վերաբերյալ։ «2007-11 թվականներին լինելով վերլուծության և մեթոդաբանության վարչության ղեկավար և զբաղեցնելով ղեկավար պաշտոններ՝ եղե՞լ է դեպք, երբ Դուք Ձեր ղեկավարին ներկայացրել եք ինչ-որ կոռուպցիոն, այսպես ասած, դրսևորման մասին հաշվետվություն կամ ուսումնասիրություն, և այդ հաշվետվության արդյունքներով որևիցե ընթացք չի տրվել»,- հարցրեց Աբրահամյանը։ Առուստամյանը պատասխանեց, որ այդ տարիներին իր աշխատանքը կատարել է անկաշկանդ և պատասխանատվությամբ, իսկ կոռուպցիոն դրսևորումներ, որոնք կխոչընդոտեին իր աշխատանքին, չի նկատել։ «Այդ տարիներին աշխատանքս կատարել եմ անկաշկանդ, կատարել եմ, իմ կարծիքով, պատասխանատվությամբ, որոշակի արդյունավետությամբ, և որևէ, ինչպես դուք նշեցիք, կոռուպցիոն դրսևորումներ իմ աշխատանքում ինձ չեն խանգարել, չեմ նկատել, և իմ բաժին պատասխանատվությունը կատարել եմ»,- ասաց նա։ Արձագանքելով՝ Տիգրան Աբրահամյանը հարցրեց նաև Վերահսկիչ պալատի նախկին ղեկավարության մասին՝ հետաքրքրվելով, թե արդյոք այնտեղ կոռուպցիոն ներգրավվածություն է եղել և ինչ կասեր Առուստամյանը նախկին ղեկավար Իշխան Զաքարյանին այսօր հանդիպելու դեպքում։ Առուստամյանը նշեց, որ նախկին ղեկավարներից որևէ մեկին հանդիպելու հարցում կաշկանդվածություն չունի, իսկ նրանց հնարավոր կոռուպցիոն ներգրավվածության վերաբերյալ իրավական գնահատական տալն իր գործառույթը չէ։ «Այն ղեկավարները, որոնք ողջ են, հիմա էլ ցանկացած պահի անկաշկանդ դրսում կարող եմ հանդիպել, որևէ կաշկանդվածություն չունեմ։ Իսկ ինչ վերաբերում է, թե ով է կոռուպցիայի մեջ եղել կամ չի եղել, կրկին թույլ տվեք մնալ իմ մասնագիտական սահմանների շրջանակներում, և ես չէ, որ պիտի գնահատական տամ, որովհետև դրա համար կան իրավապահ մարմիններ»,- ասաց Առուստամյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ Եվգենյա Համբարձումյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Եթե հանդիպեք Իշխան Զաքարյանին փողոցում կամ սրճարանում, ի՞նչ կասեք նրան»․ Աբրահամյանը՝ Առուստամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Ալիևի պահանջով ոչինչ չի արվում․ Սրբուհի Գալյան
Factor.am / 1 hour ago

Նոր Սահմանադրությամբ ԱԺ-ն պետք է թույլատրի Զինված ուժերի՝ ՀՀ-ից դուրս կիրառումը․ Սրբուհի Գալյան
Factor.am / 1 hour ago

Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Factor.am / 7 hours ago

Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
Factor.am / 7 hours ago
Related coverage

Բանավեճ ԱԺ-ում. ՔՊ-ականը սկանդալային հայտարարություն է անում ռուսական ռազմաբազայի մասին
Alpha News / 1 hour ago

#Ուղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ
Hraparak / 2 hours ago

Ազգային Ժողովի հերթական նիստը՝ #ուղիղ
Pastinfo / 2 hours ago

«Ազգադավության Նիկոլախտ». բողոքի ակցիա Ազգային ժողովի դիմաց. ՈՒՂԻՂ
Aravot / 3 hours ago