«Վրաստանի փոստ» (Georgian Post) պետական ընկերությունում աշխատավարձերի վճարման համակարգի ստուգման ընթացքում մի շարք խախտումներ են բացահայտվել։ Վրաստանի պետական ձեռնարկություններում 2023–2024 թվականների վարձատրության համակարգի աուդիտի արդյունքները հարցեր են առաջացրել ինչպես ղեկավարության խորհրդականների աշխատանքի կազմակերպման, այնպես էլ կատարված ծախսերի հիմնավորվածության վերաբերյալ։ Ստուգվող ժամանակահատվածում ընկերությունը ղեկավարել է Լևան Չիկվաիձեն, որը պաշտոնը լքել է 2025 թվականի ամռանը։ Աուդիտի տվյալներով՝ «Վրաստանի փոստի» գլխավոր տնօրենն ունեցել է ինը խորհրդական, որոնց պաշտոնական պարտականությունները հստակ սահմանված չեն եղել։ Ավելին՝ նրանցից երեքի՝ ընկերության աշխատանքներին մասնակցությունը հաստատող փաստաթղթեր ընդհանրապես չեն եղել։ 2023–2024 թվականներին խորհրդականներին ընդհանուր առմամբ վճարվել է 273 738 լարի (105 444 դոլար)։ Պարզվել է նաև, որ խորհրդականներից երկուսը տարբեր ժամանակահատվածներում ընդհանուր առմամբ 107 օր գտնվել են Վրաստանից դուրս։ Նրանց բացակայության համար գործուղման, արձակուրդի կամ այլ իրավական հիմքերը հաստատող փաստաթղթեր չեն ներկայացվել, սակայն այդ օրերը հաշվառվել են որպես աշխատանքային։ Ընկերությունից պարզաբանել են, որ խորհրդականները ղեկավարությանը խորհրդատվություն են տրամադրել ոչ պարբերաբար, այդ թվում՝ հեռավար եղանակով։ Սակայն աշխատանքի կազմակերպման նման ձևաչափը նախատեսված չի եղել նրանց աշխատանքային պայմանագրերով։ Աուդիտը բացահայտել է նաև աշխատաժամանակի հաշվառման անհավասար մոտեցում։ Շարքային աշխատակիցների ներկայությունն աշխատավայրում վերահսկվել է, մինչդեռ գլխավոր տնօրենը, նրա խորհրդականներն ու վարչությունների ղեկավարները նման վերահսկողության համակարգում ընդգրկված չեն եղել։ Աուդիտորների գնահատմամբ՝ այս հանգամանքը աշխատակիցների համար անհավասար պայմաններ է ստեղծել և մեծացրել չհիմնավորված վճարումների ռիսկը։ Հատկանշական է, որ կենտրոնական գրասենյակի հաճախումների էլեկտրոնային համակարգի տվյալներով՝ աշխատակիցներից մեկը երկու տարվա ընթացքում աշխատավայրում ներկայություն է գրանցել ընդամենը հինգ օր։ Մնացած օրերին համակարգում նշված է եղել «չի ներկայացել» կարգավիճակը։ Չնայած դրան՝ նշված ժամանակահատվածում ընկերությունը նրան վճարել է 159 145 լարի (61 303 դոլար)։ Աուդիտորները, սակայն, չեն կարողացել հաստատել այդ ծախսերի հիմնավորվածությունը։ Հոկտեմբերի 8-ին լրատվամիջոցները հաղորդել էին, որ «Վրաստանի փոստի» գրասենյակ է մուտք գործել Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը։ Մինչ այժմ, սակայն, պաշտոնապես հայտնի չէ, թե քրեական օրենսգրքի որ հոդվածով և ինչ հանգամանքների առնչությամբ է իրականացվում քննությունը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Աուդիտը խախտումներ է բացահայտել «Վրաստանի փոստում»

Comments
No comments yet — be the first to comment.
More from JNEWS

Из бюджета Ахалкалаки запросили дополнительное финансирование для церквей
JNEWS / 17 minutes ago

В Армении с 1 ноября изменятся правила выдачи паспортов и ВНЖ
JNEWS / 29 minutes ago

Муниципальным учреждениям не хватило средств, они получат дополнительные финансы
JNEWS / 39 minutes ago

დილისკის სკოლის პედაგოგი – „მასწავლებლის ეროვნული პრემიის“ მფლობელი
JNEWS / 58 minutes ago
Related coverage

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին
Akhaltskha.net / Oct 23

ՏնտեսությունԹուրքիայից միգրացիայի շնորհիվ Գերմանիան ավելի հարուստ է դարձել. Մերց. «Հարևաններ»հոկտեմբերի 21 | 20:15
Akhaltskha.net / Oct 22

Արդյո՞ք կթանկանա կյանքը Հայաստանում, եթե գազի գինը բարձրանա․ Տնտեսական ազդեցությունը
Akhaltskha.net / Oct 22

Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ, տրվել են կարգադրագրեր. Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
Akhaltskha.net / Oct 20