factor.am Ազգային ժողովը վավերացրեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։ Հարցին կողմ քվեարկեց 63, դեմ՝ 33, ձեռնպահ՝ 0 պատգամավոր։ Համաձայնագրի առանցքային դրույթներն են. – ստեղծվելու է «TRIPP զարգացման ընկերություն»՝ Հայաստանի և ամերիկյան կողմի համատեղ ձեռնարկություն։ Առաջին փուլում ԱՄՆ կողմը կունենա 74%, Հայաստանը՝ 26% բաժնեմաս։ Նախնական ժամկետը 49 տարի է, իսկ ևս 50 տարով երկարաձգելու դեպքում Հայաստանի բաժնեմասը նախատեսվում է հասցնել 49%-ի, ԱՄՆ-ինը՝ 51%-ի։ – Հայաստանը ընկերությանը տրամադրելու է TRIPP-ի համապատասխան տարածքներում 49 տարվա բացառիկ հողօգտագործման, զարգացման և անհրաժեշտ այլ իրավունքներ։ Ժամկետի ավարտին մնացած իրավունքները պետք է անվճար վերադառնան Հայաստանին։ – առանձին ենթակառուցվածքային ծրագրերի համար կարող են ստեղծվել հատուկ նշանակության ընկերություններ, որոնք կընտրեն կոնցեսիոներների, օպերատորների, շինարարների և այլ մասնակիցների։ – Հայաստանը պարտավորվում է նպաստել անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների, թույլտվությունների և կարգավորումների ընդունմանը, իսկ որոշ հարցերում նախատեսվում են շեղումներ բաժնետիրական ընկերությունների, գնումների և ՊՄԳ-ի գործող կարգավորումներից։ – ԱՄՆ-ը նախատեսում է աջակցել նախագծերի ֆինանսավորման ներգրավմանը՝ պետական կամ մասնավոր աղբյուրներից, սակայն դա ձևակերպված է որպես մտադրություն և կախված է միջոցների առկայությունից ու համապատասխան ընթացակարգերից։ The post ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության համաձայնագիրը | factor.am appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության համաձայնագիրը | factor.am

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆ
Infocom / 6 hours ago

Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
Infocom / 6 hours ago

Արտահերթ ընտրությունները հնարավոր սցենարներից մեկն են․ Վահագն Ալեքսանյան | news.am
Infocom / 6 hours ago

ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղարն առաջարկում է Հայաստանին հեռացնել կազմակերպությունից | hetq.am
Infocom / 6 hours ago
Related coverage

Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ
Factor.am / 4 minutes ago

Աննա Հակոբյանի արշավը ԱԺ օրակարգում է
ABC Media / 4 minutes ago

Ելույթով հանդես եմ գալիս արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային մրցանակի հանձնման արարողությանը. Փաշինյան
Shant News / 9 minutes ago

Որքա՞ն է անխոչընդոտի լայնքը.Էրդողանը կազատվի՞ Ալիևից.ՌԴ-ն պատժում է ՔՊ-ին.AlphaNewsroom28.10.26
Alpha News / 10 minutes ago