factor.am Ազգային ժողովը վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ «Ուժեղ Հայաստանը» կողմ քվեարկեց դրան, «Հայաստանը»՝ ձեռնպահ։ Նախագիծն ընդունվեց 90 կողմ, 0 դեմ, 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Խաղաղության խորհուրդը Թրամփի նախաձեռնած միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է նախ Գազայի հետպատերազմյան կառավարման ու վերականգնման համար, բայց հայտարարված հավակնությունն ավելի լայն է՝ այլ հակամարտությունների կարգավորմանն էլ մասնակցել։ Նախնական կանոնադրության վերաբերյալ հրապարակված տեղեկությունների համաձայն՝ սովորական անդամակցությունը նախատեսված է երեք տարով՝ առանց պարտադիր 1 միլիարդ դոլարի վճարման, իսկ 1 միլիարդ դոլարի ներդրումը հնարավորություն էր տալիս ստանալ մշտական անդամակցություն։ Հայաստանը հիմնադիր մասնակիցներից է․ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է 2026 թվականի հունվարի 22-ին Դավոսում կանոնադրության ստորագրման արարողությանը։ Սպիտակ տունը հետագայում Հայաստանը ևս ներկայացրել է որպես Խաղաղության խորհրդի անդամ։ The post 90 կողմ, 0 դեմ․ ԱԺ-ն վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը | factor.am appeared first on Infocom .