news.am Ես ձեզ բոլորիդ հրավիրում եմ Գյումրի, կարող ենք Երևանից սկսել մեր ճանապարհը, բոլոր համայնքները մտնելով, հետո կգնանք Գյումրի, կտեսնեք, որ Հայաստանի ամենածայրամասային գյուղից վատ վիճակում է գտնվում Գյումրին, այո, կա կառավարման ճգնաժամ։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սարիկ Մինասյանը։ «Մարդիկ չեն կարողանում իրականացնել իրենց պարտականությունները։ Ճգնաժամը հաղթահարելու համար և գյումրեցիների հանդեպ հարգանք ցուցաբերելու պարագայում, գյումրեցիների քաղաքը սիրելու պարագայում, ես կարծում եմ ներկայիս ստեղծված արհեստական իշխանությունը պետք է իր լիազորությունները վայր դնի և գնանք նոր արտահերթ ընտրությունների, որպեսզի Գյումրին նույնպես զարգանա, որպեսզի Գյումրու երեխաները դպրոց և մանկապարտեզ հաճախելուց ցեխերի, ջրափոսերի միջով չհաղթահարել: Երեկ մեր քաղաքացիներից մեկը տեսանյութ էր ուղարկել, թե ինչպես է շների ոհմակը հարձակվում է 20-ամյա երիտասարդի վրա, վնասվածքները նկարներով, տեսանյութով ունեմ։ Արդեն տարի ու կես Գյումրու ներկայիս իշխանությունները այս ուղղությամբ որևէ քայլ չեն ձեռնարկել։ Սա արդեն անվտանգային խնդիր է, կարծում եմ նաև մեր իրավապահ համակարգը պետք է քայլեր ձեռնարկի, որովհետև համայնքի ղեկավարը կամ համայնքի կառավարումը իրենց ձեռքը վերցրած պաշտոնակատարները, նաև նրանց հովանավորյալները պարտավորություն ունեն և պատասխանատվության պիտի ենթարկվեն։ Կարծում եմ գործուն քայլեր կլինեն, և եթե իրենք սիրում են գյուղեցիներին, սիրում են իրենց քաղաքը, հարգում են մեր քաղաքի բնակիչների իրավունքները, պետք է հրաժարական տան։ Սա նաև արժանապատիվ կլինի և ես կգնահատեմ արժանապատվից քայլ»,–ասաց Սարիկ Մինասյանը։ The post Գյումրին ամենահեռավոր գյուղից վատ վիճակում է, արտահերթ է պետք. Սարիկ Մինասյան | news.am appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Գյումրին ամենահեռավոր գյուղից վատ վիճակում է, արտահերթ է պետք. Սարիկ Մինասյան | news.am

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆ
Infocom / 2 hours ago

Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
Infocom / 2 hours ago

Արտահերթ ընտրությունները հնարավոր սցենարներից մեկն են․ Վահագն Ալեքսանյան | news.am
Infocom / 2 hours ago

ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղարն առաջարկում է Հայաստանին հեռացնել կազմակերպությունից | hetq.am
Infocom / 2 hours ago
Related coverage

Մայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել է
Shant News / 8 minutes ago

Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում․ Միրզոյան #ՀԱՊԿ #ԱրարատՄիրզոյան #Լուրեր #Հայաստան #ShantNews
Shant News / 22 minutes ago

Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության մասին իմ հոդվածին. Հարութ Սասունյան
Azg / 36 minutes ago

Սպանված համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Aravot / 49 minutes ago