factor.am Երևանում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերն իր ելույթում անդրադարձավ երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու, տնտեսական կապերն ակտիվացնելու և տարածաշրջանում խաղաղությանն աջակցելու Սլովենիայի պատրաստակամությանը։ Կայզերը նախ շնորհակալություն հայտնեց հայկական կողմին ջերմ ընդունելության, ինչպես նաև Կենսաբազմազանության մասին COP17 համաժողովը Հայաստանում հյուրընկալելու նախաձեռնության համար՝ նկատելով, որ «առանց մեղուների չկա կենսաբազմազանություն»։ Նա շեշտեց, որ արտգործնախարարությունների միջև ստորագրված քաղաքական երկխոսության ընդլայնման հուշագիրը պետք է կյանքի կոչվի գործնական քայլերով. «Մենք պետք է պարզապես անցնենք գործի, որպեսզի թվերն էլ ավելի ակնառու դառնան։ Լավ քաղաքական հարաբերությունները պետք է վերածվեն կոնկրետ տնտեսական հնարավորությունների»,- նշեց նա։ Ներկայացնելով Սլովենիայի տնտեսական ներուժը (որտեղ արտադրանքի շուրջ 80%-ն արտահանվում է)՝ պատվիրակության ղեկավարը Հայաստանին առաջարկեց օգտվել Սլովենիայի լոգիստիկ առավելություններից։ Մասնավորապես նշվեց Կոպերի նավահանգստի հնարավորությունը, «որը կարող է ծառայել որպես հարմարավետ տրանսպորտային հանգույց՝ հայկական ապրանքները դեպի ԵՄ միասնական շուկա, Եվրագոտի և Շենգենյան գոտի արտահանելու համար»։ Որպես համագործակցության առաջնահերթ ուղղություններ առանձնացվեցին մի քանիսը։ Տնտեսություն և արդյունաբերություն․ Դեղագործություն, էներգետիկա, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաներ, ավիացիա, ինչպես նաև սպորտային ենթակառուցվածքներ։ Պաշտպանություն և անվտանգություն․ Քննարկվեցին պաշտպանական և երկակի նշանակության տեխնոլոգիաների ոլորտում հնարավորությունները։ Ընդգծվեց, որ առանց անվտանգության անհնար է տնտեսական բարգավաճում։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է առաջ ընթանալ. Սլովենիայի ԱԳ նախարար | factor.am appeared first on Infocom .