Հայաստանի Ազգային ժողովը հոկտեմբերի 28-ի նիստում վավերացրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիրը։ Նախագիծը ներկայացրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Համաձայնագիրը հավանության է արժանացել միաձայն՝ 97 կողմ ձայնով, ձեռնպահ է քվեարկել 1 պատգամավոր։ The post ԱԺ-ն վավերացրել է ԱՄԷ-ի հետ ծառայությունների առևտրի և ներդրումների մասին համաձայնագիրը appeared first on Infocom .