ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. Կատարցի միջնորդները Իրանին են փոխանցել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագրի նոր նախագիծը, սակայն Թեհրանն անընդունելի է համարել առաջարկված պայմանները: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով մի շարք պաշտոնյաների։Ի սկզբանե հաղորդվել էր, որ Իրանի իշխանություններն ուսումնասիրում են առաջարկված նախագիծը և մտադիր են մինչև ընթացիկ շաբաթվա վերջ պատասխան տալ: Սակայն ավելի ուշ Reuters-ը, վկայակոչելով իրանցի պաշտոնյային, հստակեցրել է, որ Թեհրանը Դոհայից մի շարք առաջարկներ է ստացել, որոնք անընդունելի է համարում:Իրանական կողմը նաև ընդգծել է, որ մտադիր չէ զիջումների գնալ ազգային միջուկային ծրագրի հետ կապված հարցերում:Տարածաշրջանում զինված հակամարտությունը սկսվել է փետրվարի 28-ին, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ հասցրեցին իրանական օբյեկտներին: Թեհրանը պատասխանեց սեփական հարձակումներով: Հունիսի կեսերին Իրանն ու ԱՄՆ-ն ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր ստորագրեցին, սակայն հետագայում կողմերը կրկին հարվածներ փոխանակեցին:Հակամարտությունը մինչ օրս մնում է չկարգավորված: Շարունակվող լարվածության ֆոնին նավագնացությունը Հորմուզի նեղուցով գործնականում դադարեցվել է: