ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացումն այժմ կախված է Հայաստանից։ Այս մասին այսօր՝ Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոմ Կայզերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։ Ըստ նրա՝ մինչ օրս գործընթացը բավականին արագընթացաց պրոցես է գրանցվել, և այժմ ավելի շատ անելիքներ ունի հայկական կողմը։ Արարատ Միրզոյանը միաժամանակ նշեց՝ կոնկրետ ժամկետների մասին խոսելու համար հայ հասարակությանը պետք է բացատրել, որ առաջընթացն առավելապես կախված է ՀՀ օրենսդրական փոփոխություններից և տեխնիկական ընթացակարգերից։ «Որքան արագ մենք աշխատենք, այդքան արագ կունենանք գործընթացի դրական արդյունք»,- ասաց Միրզոյանը։ Հարցին՝ կարո՞ղ են արդյոք գործընթացի վրա ազդել Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունները, օրինակ՝ ԵԽԽՎ զեկույցում արտացոլված ընտրական խախտումները, Արարատ Միրզոյանը պատասխանեց՝ զեկույցի վերջնական եզրակացությունը փաստում է, որ ընտրական գործընթացները համապատասխանում են եվրոպական բարձր չափանիշների։ Նախարարի կարծիքով՝ որպես իրավական պետություն՝ Հայաստանի պարտականությունն է գործել այդ ուղղությամբ, և ինքն ուրախ է տեսնելու, որ իրավապահներն ընտրակաշառքի փորձերի բացահայտման ուղղությամբ քայլեր են ձեռնարկում։ The post Որքան արագ աշխատենք, այդքան արագ կունենանք վիզաների ազատականացման գործընթացի դրական արդյունք. Միրզոյան appeared first on Ազգ .