«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Սուրենավանի նավթավերամշակման գործարանի վերաբերյալ բանավեճի ընթացքում արձագանքել է պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հայտարարություններին՝ նշելով, որ վերջինիս հրապարակած լուսանկարը նավթավերամշակման գործարան չէր պատկերում։ Կարապետյանը նշել է, որ լուսանկարում պատկերված էին ադրբեջանական SOCAR-ի նավթային պահեստները, այլ ոչ թե նավթավերամշակման գործարան։ Նրա խոսքով՝ Սուրենավանում կառուցված գործարանն արդեն սկսել է աշխատանքը։ «Ես դրել եմ Հայաստանի Հանրապետությունում մեր ժամանակ կառուցված նավթավերամշակման գործարանը, որը էս պահին արդեն իսկ սկսել է իր աշխատանքները, և Ձեզ հարցադրում եմ արել՝ արդյո՞ք տեղյակ եք՝ այս ի՞նչ գործարան է, ո՞ւմ ժամանակ, այդ ո՞ր խելացի իշխանության ժամանակ է կառուցվել այս գործարանը»,- ասել է Կարապետյանը։ The post Ո՞ր խելացի իշխանության ժամանակ է կառուցվել այս գործարանը․ Կարապետյանը՝ Սիսակ Գաբրիելյանին appeared first on Alphanews .