Կատալոնական «Բարսելոնայի» 19-ամյա հարձակվող Լամին Յամալի հայրը հերթական անգամ հայտնվել է սկանդալի կենտրոնում, հաղորդում է armsport.am-ը։ Ինչպես հաղորդում է El Español-ը, միջադեպը տեղի է ունեցել Բարսելոնայի օդանավակայանի սրճարանային գոտում։ Մունիր Նասրաուին իր բաճկոնը թողել է չթույլատրված վայրում, ինչի համար նկատողություն է ստացել հաստատության աշխատակցուհուց։ Աղբյուրի տեղեկություններով՝ նկատողությունը տղամարդու մոտ ագրեսիայի պոռթկում է առաջացրել. կողմերի միջև բառակռիվ է սկսվել, որի թեժ պահին ֆուտբոլիստի հայրը թքել է աղջկա դեմքին։ Վիրավորված մատուցողուհուն փորձել է պաշտպանել օդանավակայանի այցելուներից մեկը, սակայն Նասրաուին հարձակվել է նաև նրա վրա՝ վերցնելով աթոռն ու փորձելով այն նետել միջամտած տղամարդու ուղղությամբ։ Սա վերջին օրերին Յամալի հոր մասնակցությամբ արդեն երկրորդ աղմկահարույց միջադեպն է։ Հիշեցնենք, որ նախորդ գիշեր Լոնդոնում Նասրաուին քաշքշուկ էր սարքել «Լոնդոն Պալադիում» թատրոնի մոտակայքում՝ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ավարտից անմիջապես հետո։ Ֆուտբոլիստի հայրը Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Անդրեյ Արշավինի աչքի առաջ քիչ էր մնացել կոտրեր ռուսական պատվիրակության օպերատորի սմարթֆոնը։ —00—ԼԱ The post Յամալի հայրը թքել է մատուցողուհու դեմքին և աթոռ նետել տղամարդու ուղղությամբ appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Յամալի հայրը թքել է մատուցողուհու դեմքին և աթոռ նետել տղամարդու ուղղությամբ

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Շահին Մուստաֆաևը պահանջե՞լ է ձեզնից, որ էդ տարածքներն ականազերծվեն, նոր հանձնվեն Ադրբեջանին
24TV / 24News / 10 minutes ago

ՄԻՊ-ն ու ԵՄ առաքելության ղեկավարը նախանշել են հետագա համագործակցության ուղղությունները
24TV / 24News / 18 minutes ago

Իրանի քաղաքացու բնակարանից հափշտակել են 10 հազար դոլար, ոսկյա շղթա և մոտ 40 հազար դոլարի վարսեր
24TV / 24News / 24 minutes ago

Հայ ժողովրդի համար աղետով ա ավարտվել բոլոր էն դեպքերը, երբ երաշխավորներ են եղել. Փաշինյան
24TV / 24News / 25 minutes ago
Related coverage

Արթուր Դավթյան. «Երբ դառնում ես չեմպիոն, դա արդեն ոչ թե երազանք է, այլ տիտղոսը պահելու ցանկություն»
Aravot / 25 minutes ago

«Սա թիմային աշխատանքի արդյունք է», մարզիչ Հայկ Նազարյանը՝ աշխարհի առաջնության 2-ական ոսկե եւ բրոնզե մեդալների մասին
Aravot / 34 minutes ago

Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի առաջին ներկայացուցչի արդյունքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 36 minutes ago

Հակոբ Սերոբյան. «Ես հպարտանում եմ մեր տղաներով։ Սա մեր ընտանիքն է»
Aravot / 42 minutes ago