Հոկտեմբերի 11-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քաղաքի վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Աբովյան փողոցի 16/3 շենքի բնակարաններից մեկից գողություն է կատարվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Երևանի քաղաքի վարչության ծառայողները՝ որտեղ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Մինա Նուրմոհամմադ Խալեդին հայտնել է, որ հոկտեմբերի 10-ի ժամը 19։00-ից մինչև հոկտեմբերի 11-ի ժամը 00։20-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով բացել են Աբովյան փողոցի 16/3 շենքի իրենց բնակարանի մուտքի դուռը, ապօրինի մուտք գործել ներս և գաղտնի հափշտակել 10 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա շղթա և մոտ 40 հազար ԱՄՆ դոլարի վարսեր՝ պատճառելով մոտ 55 հազար ԱՄՆ դոլարի վնաս։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ քրեական վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված բնակարանային գողությունը Սյունիքի մարզի բնակիչ 31-ամյա Գրիշա Հ․-ի կազմակերպմամբ և օժանդակությամբ կատարել է Սյունիքի մարզի բնակիչ 28-ամյա Գեղամ Մ․-ն։ Նույն օրը Գրիշա Հ․-ն գողությունը կազմակերպելու և դրան օժանդակելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է Երևանի քաղաքի վարչություն։ Քրեական ոստիկանները միջոցառումներ են ձեռնարկում Գրիշա Մ․-ին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժին։ —00—ԼԱ The post Իրանի քաղաքացու բնակարանից հափշտակել են 10 հազար դոլար, ոսկյա շղթա և մոտ 40 հազար դոլարի վարսեր appeared first on 24News .