Երևանի Դավթաշեն վարչական շրջանում 49-ամյա տղամարդու բնակության վայրում ոստիկանները հայտնաբերել են կանեփի 36 թուփ, 9 կգ կանեփի չորացված զանգված, 1 կգ սերմ և հինգ կաթուցիչ։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։ ՆԳՆ ոստիկանության հաղորդագրությունը՝ ստորև․ «Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Դավթաշեն թաղամասի բնակիչ 49-ամյա մի տղամարդ բակում աճեցնում է կանեփ նաև իրացնում է դրանից ստացած մարիխուանան։ Քրեական ոստիկանները օպերատիվ տվյալն իրացրին Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի գործընկերների հետ։ Հոկտեմբերի 16-ին իրավապահներն այցելեցին տղամարդուն և բակում հայտնաբերեցին կանեփի բույսեր, չորացրած ցողուններ և տարաներում լցրած դեղնականաչավուն զանգվածներ։ Տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց Դավթաշենի բաժին, որտեղ հայտնեց, թե կանեփն աճեցրել ու թմրանյութը պատրաստել է անձնական օգտագործման համար։ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու բնակության վայրում հայտաբերվեց կանեփի 36 թուփ, 9 կգ կանեփի չոր զանգված, 1 կգ կանեփի սերմ և հինգ կաթուցիչ։ 49-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը»։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Դավթաշենում 49-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է 36 թուփ կանեփ և 9 կգ չորացված զանգված

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Ալիևի պահանջով ոչինչ չի արվում․ Սրբուհի Գալյան
Factor.am / 17 minutes ago

Նոր Սահմանադրությամբ ԱԺ-ն պետք է թույլատրի Զինված ուժերի՝ ՀՀ-ից դուրս կիրառումը․ Սրբուհի Գալյան
Factor.am / 17 minutes ago

Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Factor.am / 6 hours ago

Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
Factor.am / 6 hours ago
Related coverage

Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Aravot / 2 hours ago

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 28.10.2026
Shant News / 2 hours ago

Իրավապաշտպան կազմակերպությունները դատի են տվել Թրամփի վարչակազմին՝ ձերբակալված ներգաղթյալների պահման վայրը թաքցնելու համար
168 Jham / 4 hours ago

ՈՒՂԻՂ․ «Զվարթնոցում» դիմավորում են աշխարհի նորընծա չեմպիոն Կարեն Ասլանյանին
News.am / 4 hours ago