Ազգային ժողովում «Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ընթացքում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ ընդդիմության հայտարարություններին, արտահանման ցուցանիշներին և Հայաստանի նկատմամբ, իր խոսքով, կիրառված տնտեսական սահմանափակումներին։ Դիմելով Արամ Վարդևանյանին՝ Ռուբինյանն ասաց, որ եթե ընդդիմությունը ներողություն է ակնկալում իշխանական պատգամավորներից, ապա իրենք էլ պետք է ներողություն խնդրեն այն հայտարարության համար, թե Սամվել Կարապետյանը Հայաստանի հաջորդ վարչապետն է լինելու։ «Եկեք ամբողջ խմբակցությամբ այստեղից ներողություն խնդրեք, որ սուտ եք ասել, որ Սամվել Կարապետյանը Հայաստանի հաջորդ վարչապետն է, որովհետև պարզվեց, որ Հայաստանի հաջորդ վարչապետը Նիկոլ Փաշինյանն էր, ոչ թե Սամվել Կարապետյանը»,- ասաց Ռուբինյանը։ Այնուհետև նա անդրադարձավ ԵԽԽՎ-ի զեկույցին՝ նշելով, որ դրանում գրված է՝ Հայաստանում նախընտրական քարոզարշավի ընթացքում Ռուսաստանը տնտեսական սահմանափակումներ է կիրառել՝ մարդկանց ընդդիմության օգտին քվեարկելուն դրդելու նպատակով։ Ռուբինյանն ասաց, որ այդ համատեքստում ընդդիմության կողմից արտահանման ցուցանիշների, այդ թվում՝ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանված ծաղիկների ծավալների վերաբերյալ հարցադրումները ազնիվ չեն։ Նա նաև անդրադարձավ Նարեկ Կարապետյանի այն դիտարկմանը, թե ընտրություններն արդեն ավարտվել են։ Ռուբինյանը հիշեցրեց ընդդիմադիր գործիչների հայտարարությունները «գաղտնի պլանի» և «տրիգերի» անհրաժեշտության մասին ու պնդեց, որ տնտեսական սահմանափակումները շարունակվում են՝ ընդդիմությանը «տրիգեր» տալու համար։ Ելույթի ավարտին Ռուբինյանն ասաց, որ «խայտառակություն է», երբ Հայաստանում կա ընդդիմություն, որի հույսը, իր ձևակերպմամբ, արտերկրից Հայաստանի դեմ կիրառվող տնտեսական սահմանափակումներն են, և որը «դրսից տրիգերի» է սպասում։ «Առնվազն այդ տրիգերը չի միանում»,- եզրափակեց Ռուբինյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ Եվգենյա Համբարձումյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ընդդիմության հույսը արտաքին ճնշումն ու «տրիգերն» է․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
Factor.am / 18 minutes ago

Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
Factor.am / 34 minutes ago

ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
Factor.am / 49 minutes ago

ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 1 hour ago
Related coverage

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Սլովենիայի հետ տնտեսական համագործակցության ամրապնդմանը. Միրզոյան
Aravot / 15 minutes ago

Մեծ Բրիտանիան լրացուցիչ 10 մլրդ ֆունտի օգնություն կհատկացնի Ուկրաինային
ABC Media / 16 minutes ago

Գալյանի գլխավորությամբ քննարկվել է Պրոբացիայի ծառայության գործառութային վերափոխման հայեցակարգը
168 Jham / 18 minutes ago

ՈւՂԻՂ. Փաշինյանն ու նախարարները ԱԺ-ում հարցուպատասխանի են մասնակցում
News.am / 19 minutes ago