Երևանում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերը պատասխանեցին լրագրողների հարցերին՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերություններին, ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ժամկետներին, ինչպես նաև եվրաինտեգրման և կենսաբազմազանության պահպանման փորձին։ Պատասխանելով ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու և անդամավճարները չվճարելու վերաբերյալ կառույցի նախկին գլխավոր քարտուղարի հայտարարություններին՝ Արարատ Միրզոյանը վերահաստատեց Երևանի դիրքորոշումը։ «Մենք վաղուց ի վեր դադարեցրել ենք մեր մասնակցությունը այդ կառույցի աշխատանքներին, սառեցրել ենք մեր անդամակցությունը։ Ինչ վերաբերում է մեկնաբանություններին, ապա իզուր են անում․ մենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում»,- հայտարարեց Միրզոյանը։ Անդրադառնալով ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության ընթացքին և հնարավոր ժամկետներին՝ Արարատ Միրզոյանը նշեց, որ գործընթացը մինչ այժմ ընթացել է բավականին արագ տեմպերով և Եվրամիության անդամ երկրների լիակատար աջակցությամբ։ Սակայն վերջնական արդյունքի ժամկետները կախված են բացառապես Հայաստանի ներքին աշխատանքից․ «Հիմա ավելի շատ մեր անելիքներն են՝ օրենսդրական փոփոխություններից մինչև տեխնիկական ընթացակարգեր։ Որքան արագ և արդյունավետ մենք աշխատենք, այնքան արագ կհասնենք դրական արդյունքի»,- ընդգծեց նախարարը։ Լրագրողի դիտարկմանը, թե ԵԽԽՎ զեկույցում նշվել են ընդդիմության նկատմամբ ճնշումների դեպքեր, և արդյոք դա չի խոչընդոտի եվրոպական գործընթացներին, Միրզոյանը հակադարձեց՝ հիշեցնելով զեկույցի գլխավոր եզրակացությունը․ Հայաստանում ընտրական գործընթացները լիովին համապատասխանել են միջազգային բարձր չափանիշներին։ Իսկ ընտրակաշառքի կամ օրինախախտումների դեմ իրավապահների քայլերը նախարարը որակեց որպես օրենքի գերակայության և իրավական պետության պարտադիր պահանջ։ Պատասխանելով Հայաստանի համար սլովենական փորձի օգտակարության մասին հարցին՝ Սլովենիայի պատվիրակության ղեկավարը հիշեցրեց, որ իրենց երկիրը 35 տարի առաջ հանրաքվեով (90% կողմ ձայներով) որոշեց դուրս գալ Հարավսլավիայի կազմից և ընտրել ժողովրդավարության, շուկայական տնտեսության ու իրավունքի գերակայության ուղին, ինչը 2004-ին հանգեցրեց ԵՄ անդամակցությանը։ Լրագրողների հարցին ի պատասխան՝ Սլովենիայի ներկայացուցիչը վերահաստատեց իր պատրաստակամությունը՝ Հայաստանի հետ կիսվելու բնապահպանական փորձով, հատկապես COP17 համաժողովի շրջանակում։ Նա նշեց, որ երկու երկրներն էլ ունեն հարուստ կենսաբազմազանություն, և անհրաժեշտ է գտնել ճիշտ հավասարակշռություն՝ բնությունը պահպանելու և տնտեսական գործունեությունից արժեք ստեղծելու միջև։ Որպես հաջողված օրինակ նա մատնանշեց Սլովենիայի նախաձեռնությունը ՄԱԿ-ում՝ Մեղուների համաշխարհային օր հռչակելու վերաբերյալ, «քանի որ փոշոտումը կենսական է ողջ էկոհամակարգի համար»։ Մանրամասները՝ տեսանյութում։ Ռոզա Վարդանյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Factor.am / 18 minutes ago

Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
Factor.am / 20 minutes ago

Ընդդիմության հույսը արտաքին ճնշումն ու «տրիգերն» է․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 21 minutes ago

Մի հատ տեղից մի՛ խոսացեք, այ քեզ բան. իրավիճակը լարվեց վարման կարգի ելույթների ժամանակ
Factor.am / 26 minutes ago
Related coverage

Ermenistan Parlamentosu, TRIPP Anlaşması’nı onayladı
Ermenihaber / 18 minutes ago

Armenian Parliament Ratifies "Board of Peace" Charter to Bolster Regional Diplomacy
Hetq / 18 minutes ago

Մենք այլևս ոչ միայն պետականության կորստի առաջ ենք, այլև ընդհանրապես ազգի ոչնչացման վտանգի առաջ ենք կանգնած. Մանանդյան
Aravot / 21 minutes ago

ԱԺ ճեպազրույցներ | ՈՒՂԻՂ
Public Television of Armenia — 1Lurer / 21 minutes ago