Հայաստանի նախագահության նախաձեռնություններից մեկը՝ «Լեռների և դրանց հետ կապված քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը», մեկնարկել է COP17-ի շրջանակում։ Հարթակի նպատակն է համախմբել լեռնային երկրներին՝ նպաստելով լեռների և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանությանն ազգային ծրագրերում, կլիմայական ռազմավարություններում և պետական բյուջեներում առաջնահերթություն տալուն։ Որպես լեռների և ջրային էկոհամակարգերի փոխկապակցվածության կարևոր օրինակ՝ COP17-ի նախագահ, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է Սևանա լճի պահպանության նշանակությունը, որը միավորում է բնության, ջրային պաշարների և մարդկանց բարեկեցության խնդիրները։ Գործընկեր երկրներին առաջարկվել է միանալ հարթակին, իսկ միջազգային կառույցներին և դոնորներին՝ աջակցել նախաձեռնությանը մասնագիտական աջակցությամբ և ներդրումներով։ Նպատակն է լեռնային էկոհամակարգերի պահպանության շուրջ համագործակցությունը վերածել կոնկրետ ծրագրերի և գործնական քայլերի։ Գրառումը Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը appeared first on .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Akhaltskha.net

ԱշխարհՕրը՝ 60 վայրկյանում | 28.10.2026հոկտեմբերի 28 | 19:59
Akhaltskha.net / 1 hour ago

Սա մեծ քայլ էր Հայաստանի ինքնիշխանության ճանապարհին | Ինչո՞ւ է դա կարևոր
Akhaltskha.net / 2 hours ago

Ադիգենիի մունիցիպալիտետում ավարտվել են բնակչության հետ հանդիպումները
Akhaltskha.net / 2 hours ago

Ախալքալաքի մունիցիպալիտետի Դիլիսկա գյուղի թիվ 1 հանրային դպրոցի ուսուցչուհի Իամզե Մսխվիլիձեն արժանացել է Ազգային ուսուցչի մրցանակին
Akhaltskha.net / 2 hours ago
Related coverage

გაზისა და წყლის ტარიფები სხვადასხვა მომხმარებლისთვის განსხვავებული იქნება
JNEWS / Oct 27

Վրաստանից արտաքսվել են՝ Չինաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի քաղաքացիներ
JNEWS / Oct 27

Գազի և ջրի սակագները տարբեր կլինեն տարբեր սպառողների համար
JNEWS / Oct 27

ԱՄՆ-ն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրել է Օրբանի թեկնածությունը
JNEWS / Oct 26